Կիտրոնով արդյունավետ բաղադրատոմսեր մաքուր ու անթերի մաշկ ունենալու համար: Գրում է med.tert.am-ը
Սխալ սննդակարգը, արտաքին միջավայրի անբարենպաստ պայամանները, անառողջ կենսակերպն ու սթրեսային իրավիճակներն իրենց հետքն են թողնում նաև մարդու մաշկի վրա՝ ծերացնելով այն, առաջացնելով պիգմենտային գունակներ ու մաշկային խնդիրներ:
Նման խնդիրներից ազատվելու համար մարդիկ հազարավոր թանկարժեք կոսմետիկ միջոցներ են փորձում, մինչդեռ կարելի է նույն արդյունքին հասնել նաև բնական միջոցների օգնությամբ: Ընդ որում՝ նման դիմակները ոչ միայն շատ արդյունավետ են լինում, այլև բաղկացած են լինում միայն բնական բաղադրիչներից, ուստի չեն պարունակում քիմիական վնասակար տարրեր և չեն առաջացնում կողմնակի բարդություններ՝ ի տարբերություն վնասակար կոսմետիկ միջոցների:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նման երեք արդյունավետ բաղադրատոմս, որոնց հիմնական բաղադրիչը կիտրոնն է: Այս բաղադատոմսերը ոչ միայն կխոնավեցնեն ու կսնուցեն մաշկը, այլև կազատեն այն մաշկային տարբեր խնդիրներից ու պիգմենտային հետքերից՝ օգնելով ձեռք բերել անթերի մաշկը:
Կիտրոնով խոնավեցնող քսուք
Բաղադրությունը.
· ½ թեյի գդալ հալվե վերայի գել,
· ½ թեյի գդալ նշի յուղ,
· 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ:
Օգտագրծման եղանակը.
Հարկավոր է բոլոր բաղադրիչները լավ խառնել և ստացված զանգված քնելուց առաջ քսել մաշկին: Այս խառնուրդն ազդում է որպես խոնավեցնող քսուք՝ սնուցելով ու գունաբացելով մաշկը:
Կիտրոնով դիմակ
Բաղադրությունը.
· 1 ճաշի գդալ սանդալի փոշի,
· կիտրոնի հյութ:
Օգտագործման եղանակը.
Բաղադրիչները լավ խառնել մինչև ստացվի համասեռ զանգված, այնուհետև ստացված զանգվածը քսել դեմքի մաքուր մաշկին և թողնել մինչև չորանա: Երբ դիմակը չորանա, լվանալ մաշկը ջրով: Դիմակը խորհուրդ է տրվում օգտագործել ամեն օր:
Կիտրոնով գունաբացող միջոց
Բաղադրությունը.
· կերակիր աղ,
· մի կտոր կիտրոն:
Օգտագործման եղանակը.
Աղը լցնել խորը ափսեի մեջ, ավելացնել 1 թեյի գդալ կիտրոնի հյութ և լավ խառնել, այնուհետև ստացված միջոցով զգուշորեն մաքրել մաշկը, թողնել 20 րոպե և լվանալ սառը ջրով: