Կիտրոնից, խնձորից, գազարից պատրաստված այս ըմպելիքը կօգնի ազատվել խռմփոցից և խորխից


Հյութն օգնում է ազատվել ավելորդ խորխից և խռմփոցից:
Բաղադրություն
• ¼ կիտրոն
• 1 կտոր կոճապղպեղ (имбирь)
• 2 խնձոր
• 2 գազար
Այս բոլորը մեկ անգամվա մատուցման համար է:
Ամբողջ պատրաստման ընթացքը 6 րոպեից էլ քիչ կտևի: Բոլոր բաղադրիչները բլենդերով հարեք, և ձեր համեղ հյութն արդեն պատրաստ է:
Հյութը պետք է խմել քնելուց մի քանի ժամ առաջ:
Ավելին, բացի այս հյութի օգտագործումից, շատ կարևոր է նմանատիպ օշարակներ օգտագործելը: Պետք է նաև որոշ մթերքների օգտագործումից խուսափել, քանի որ դրանք միայն վատացնում են վիճակը:
Պետք է խուսափել՝
• Չափից շատ մշակված ուտելիքներ ուտելուց
• Չափից շատ ալկոհոլ խմելուց
• Չափից շատ տապակած ուտելիքներ ուտելուց
• Չափազանց շատ շոկոլադ ուտելուց
Քնելուց առաջ մարմնամարզություն կատարեք: Աջ քթանցքը սեղմեք և հնարավորինս դանդաղ օդը ներշնչեք ձախ քթանցքով: Այնուհետև սեղմեք ձախ քթանցքն ու արտաշնչեք աջով: Հաջորդ անգամ հակառակը. օդը ներշնչեք աջով և արտաշնչեք ձախով: Վարժությունը կատարեք քնելուց 7-10 րոպե առաջ:
