Կիրառեք այս հնարքը և կարող եք ամբողջ օրը առանց ցավերի անցկացնել բարձրակրունկների վրա

Դիտումներ 300
Կիրառեք այս հնարքը և կարող եք ամբողջ օրը առանց ցավերի անցկացնել բարձրակրունկների վրա

Բարձրակրունկ կոշիկը մեկ ակնթարթում սովորական կնոջը դարձնում է բեմահարթակի գեղեցկուհի: Կազմվածքը դառնում է ավելի սլացիկ, կուրծքը բարձրանում է, ազդրերը ձգվում, իսկ քայլվածքը դառնում նրբագեղ և գայթակղիչ:

Եվ դա հրաշք չէ, ուղղակի բարձրակրունկ կոշիկ հագնելով մեր ծանրության կենտրոնը տեղփոխվում է, և հավասարակշռություն պահելու համար մենք բնազդաբար ձգում, ուղղում ենք ուսերը, քայլերն ավելի գեղեցիկ և զգույշ ենք անում:

Սակայն գեղեցկությունն առանց զոհաբերության չի լինում: Եթե դուք սիրում եք կրել բարձրակրունկ կոշիկներ և գիտեք որքան ցավոտ դա կարող է լինել, ապա հետևեք հետևյալ խորհրդին. վերցրեք սովորական բժշկական սպեղանի, փաթաթեք ոտքի երրորդ և չորրորդ մատները, այնուհետև հագեք կոշիկները: Ցավն այլևս ձեզ չի անհանգստացնի:

Միգուցե անհավանական կարող է թվալ, բայց այս միջոցի համար գոյություն ունի հստակ բացատրություն: Երրորդ և չորրորդ մատների արանքը գոյություն ունի նյարդ, որը ցավի զգացողություն է պատճառում, երբ սեղմվում է: Բարձրակրունկ հագնելիս դուք սեղմում եք այդ նյարդը՝ ծանրության կենտրոնի տեղափոխման պատճառով: Սպեղանին հանում է ճնշումը նյարդի վրայից և դուք կարող եք ողջ օրն անցկացնել բարձրակրունկով:

Այս միջոցը հորինել է 70-ականների մոդել Մարի Հելվին, ով բարձրակրունկ կոշիկներով անհամար օրեր և երեկոներ է անցկացրել պոդիումների և կարմիր գորգերի վրա:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը