Կեֆիրով դիմակներ մաշկի տարբեր տեսակների համար


Դեմքի մաշկի խնամքը շատ կարևոր է և այս հարցում հիանալի օգնական կարող են լինել կեֆիրով դիմակները: Իր բաղադրության մեջ պարունակվող օգտակար լակտոբակտերիաների շնորհիվ կեֆիրն օգնում է վերականգնել մաշկն ու կարգավորել մաշկի բջիջներում հիմնաթթվային բալանսը:
Կեֆիրով դիմակները հիանալի միջոց են մաշկը գունաբացելու և կնճիռներից ու պիգմենտային հետքերից ազատվելու համար: Լակտոբակտերիաներն արդյունավետ կերպով մաքրում են մաշկը վնասակար նյութերից ու փոշուց՝ միևնույն ժամանակ թարմացնելով այն ու դարձնելով ավելի առաձգական:
Բացի այդ, կեֆիրով դիմակները պարունակում են ամինաթթուներ, որոնք շատ կարևոր բաղադրիչ են մաշկը խոնավեցնելու ու սնուցելու համար: Այս ամինաթթուները կատարում են նաև հակաօքսիդանտների դեր՝ թույլ չտալով, որ մաշկը ծերանա ու խամրի:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կեֆիրով դիմակների մի քանի բաղարդատոմս, որոնք կօգնեն ձեռք բերել առողջ, խնամված ու մաքուր մաշկ`անկախ դրա տեսակից:
Չոր մաշկի դեպքում հարկավոր է 2 ճաշի գդալ կեֆիրին ավելացնել 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ ու 1 հատ ձվի դեղնուց, լավ խառնել և քսել խառնուրդը դեմքի մաշկին: Թողնել դիմակը 15-20 րոպե այնուհետև լվանալ մաշկը նախ գալ ջրով, այնուհետև սառը:
· Նորմալ մաշկի դեպքում հարկավոր է խառնել 3 ճաշի գդալ կանաչ թեյի փոշին, 2 ճաշի գդալ օսլան և 2 ճաշի գդալ կեֆիրը, այնուհետև ստացված զանգվածին ավելացնել նաև ½ թեյի գդալ ձիթապտղի յուղ, կրկին խառնել և քսել դիմակը մաշկին: Թողնել այն 15-20 րոպե, այնուհետև լվացվել գոլ ջրով:
· Յուղոտ մաշկի դեպքում հարկավոր է 2 ճաշի գդալ կեֆիրին ավելացնել 1 ճաշի գդալ մեղր և 1 ձվի դեղնուց, լավ խառնել, այնուհետև ստացված համասեռ զանգվածը քսել դեմքի մաշկին, թողնել 15-20 րոպե և լվացվել սառը ջրով:
