Կծու ուտելիքը կօգնի ձեզ ազատվել բարձր ճնշումից և կունենաք առողջ սիրտ

Դիտումներ 303

Կծու ուտելիքը կօգնի ձեզ ազատվել բարձր ճնշումից և  կունենաք առողջ սիրտ

Որոշ մարդիկ կարծում են, թե կծու մթերքը վնասակար է առողջության համար: Սակայն, ըստ կայքի, վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ այն կարող է դրական ազդեցություն ունենալ մի շարք օրգանների վրա:

Մի շարք հետազոտությունների արդյունքներն այն մասին են վկայում, որ կապսաիցինը արյան շրջանառության մեջ առկա ազոտական օքսիդի բաղադրությանը աճ հաղորդելու, արդյունքում էլ՝ օրգանիզմը բորբոքումներից պաշտպանելու և արյան ճնշումը կարգավորելու հատկությամբ է աչքի ընկնում:

 

 

Արյան ճնշման կարգավորման տեսանկյունից ամենաարագն ու արդյունավետը կարմիր պատիճապղպեղն է գործում:

Կծու համեմունքները նաև սրտի աշխատանքի բարելավման են հանգեցնում: Լեզվի վրա վառող ազդեցությամբ հայտնի նույն այդ կապսաիցինը կարող է օրգանիզմում առկա «վատ» խոլեստերինի մակարդակի նվազեցման հանգեցնել:



Ամենաընթերցվածը