Կաղամբը կօգնի ձեզ ազատվել ավելորդ քաշից և կվերացնի առողջական մի շարք լուրջ խնդիրներ


Կաղամբը երկամյա բույս է: Ընդունված է կաղամբի հայրենիքը համարել Միջերկրական ծովի ափերը: Սպիտակագլուխ կաղամբ մարդիկ սկսել են մշակել մ.թ.ա. 3 հազար տարի առաջ: Այդ բանջարեղենի ավելի քան 100 տեսակ է հաշվվում: Կաղամբը հայտնի է հնուց: Կաղամբի օգտակար հատկությունները բազում են. այն կիրառվում է թե՛ բուժական նպատակով, թե՛ դիմահարդարման մեջ:
Կաղամբը իջեցնում է ուռուցքները: Ցանկալի է գիշերը կաղամբի թերը դնել ուռուցքի վրա և պահել մինչև առավոտ:
Շատ օգտակար է վահանաձև գեղձի համար: Պետք է գիշերը կաղամբի թերը դնել վզի շրջանում և կապել:
Կաղամբը հայտնի է ցավազրկող հատկությամբ. պետք է այն դնել ցավող օջախի վրա:
Կրծքով կերակրող մայրերին կաղամբը կօգնի փափուկ պահել կերակրելուց կոշտացող և ճաքճքող պտուկները:
Կաղամբը շատ լավ մաքրում է օրգանիզմը թունավոր նյութերից. պետք է հաճախ թարմ կաղամբ ուտել:
Կաղամբն անփոխարինելի է ավելորդ քաշի դեմ պայքարում: Այն կարելի է օգտագործել անսահմանափակ քանակությամբ` շնորհիվ ցածր կալորիականության:
Մի փոքր ձեթով եփած կամ շոգեխաշած կաղամբը կունենա նիհարեցնող ազդեցություն` կանխելով փորկապություն, իսկ թթու կաղամբը դասվում է թարմացնող սննդամթերքների շարքում:
Թթու կաղամբի մեջ մտնող նյութերն ունեն հակաթունավորիչ հատկություններ, ամրացնում են միացնող հյուսվածքները և հեռացնում են ավելորդ ջուրը, որը նպաստում է ցելյուլիտից ազատմանը: Մարմինը դառնում է ձիգ և հարթ:
