Կաղամբը՝ ձեր գաղտնի զենքը ավելորդ քաշի, քաղցկեղի և սրտի հիվանդությունների դեմ


Թթու կաղամբը զարմանալի հզոր առավելություններ ունի առողջության համար:
Լավացնում է մարսողությունը
Թթու կաղամբը հրաշալի միջոց է նորմալ մարսողության, քաշի կորստի և մարսողական համակարգի օպտիմալ առողջության համար: Այն բարելավում է աղիների աշխատանքը և կանխում է փորկապությունը, որովայնի փքվածությունը և ջղաձգությունները: Թթու կաղամբի պարբերական օգտագործումը կանխում է ստամոքսի և հաստ աղիքի քաղցկեղը:
Բարձրացնում է էներգիայի մակարդակը
Թթու կաղամբը բարձրացնում է էներգիան, նյութափոխանակությունը և արյան շրջանառությունը՝ երկաթի բարձր պարունակության շնորհիվ: Այն պայքարում է հոգնածության և գլխացավերի դեմ, կանխում է անեմիան:
Ամրապնդում է իմունիտետը
Վիտամին С-ի բարձր պարունակությունն օգնում է կոլագեն և լեյկոցիտներ արտադրել, նաև վերարտադրել բջիջները:
Նվազեցնում է բորբոքումը
Պարունակում է հակաօքսիդանտներ: Պարբերաբար թթու կաղամբի օգտագործումը նվազեցնում է ցավը մարմնի բորբոքված մասերում:
Ամրացնում է ոսկորները
Թթու կաղամբը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին К, որն օգնում է արտադրել սպիտակուց, որը պատասխանատու է ոսկորների հանքայնացման կարգավորման համար: Դա ամրացնում է ոսկորները և կանխում է օսթեոպորոզը:
Կանխում է քաղցկեղը
Շատ ուսումնասիրությունների արդյունքներով՝ թթու կաղամբը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք բավական ուժեղ են ազատ ռադիկալների՝ քաղցկեղային բջիջների զարգացման հիմնական գործոնի ոչնչացման համար:
Ամրացնում է սիրտը
Թթու կաղամբում պարունակվող մանրաթելը պաշտպանում է սրտանոթային հիվանդություններից՝ կանխելով զարկերակներում խոլեստերինի բացասական ազդեցությունը:
Լավացնում է մաշկի առողջությունը և տեսողությունը
Պարունակում է մեծ քանակությամբ վիտամին А, որը շատ օգտակար է մաշկի և տեսողության համար: Այս վիտամինը նվազեցնում է կնճիռների և կարմրության առաջացումը, կատարակտի և ցանցաթաղանթի դեգեներացիայի ռիսկը:
