Կաղամբով ՝ ամառային, շատ համեղ և դիետիկ աղցան


Բաղադրամասեր
-
սպիտակ եւ կարմիր կաղամբ,
-
թարմ վարունգ,
-
յոգուրտ,
-
պահածոյացված ոլոռ,
-
մանանեխի հատիկներ,
-
թթվասեր կամ մայոնեզ
-
սամիթ
Պատրաստման եղանակը
-
Երկու տեսակի կաղամբը պետք է լվանալ եւ մանր կրտարել։ Այնուհետեւ կարմիր եւ սպիտակ կաղամբները անհրաժեշտ է խառնել եւ համեմել աղով։
-
։ Հաջորդիվ հարկավոր է բարակ շերտերով կտրատել վարունգը եւ ոլոռի հետ ավելացնել կաղամբի վրա։
-
Այնուհետեւ պետք է պատրաստել սոուսը. հարկավոր է խառնել մանանեխը, թթվասերը եւ յոգուրտը։
-
Ի դեպ, յոգուրտի եւ թթվասերի փոխարեն կարելի է բուսական յուղ ավելացնել, բայց առաջին տարբերակով աղցանն ավելի համեղ կստացվի։
-
Սոուսը աղցանամանի մեջ ավելացնելուց հետո կարելի է համտեսել։
