Կաղամբի հրաշալի բուժիչ միջոց է կանանց համար
Կաղամբը հայտնի է հնուց: Կաղամբի օգտակար հատկությունները բազում են. այն կիրառվում է թե՛ բուժական նպատակով, թե՛ դիմահարդարման մեջ: Այն կանանց շատ հարցերում կօգնի։
Կաղամբը որպես դիմահարդարման միջոց
Կաղամբն անփոխարինելի է նաև դիմահարդարման մեջ: Անհամար միջոցներ կան, դիմակներ ու լոսյոններ, որոնք պատրաստված են կաղամբի հիմքի վրա: Կաղամբի մեջ առկա նատրիումական աղերը, ծծումբը, կալիումը, մագնեզիումը և C և B խմբի վիտամիններն այն դիմահարդարման հրաշալի միջոց են դարձնում: Ի դեպ, կաղամբահյութը երիտասարդացնող հատկություն ունի։
Կրծքի ցավեր
Հաճախ կերակրելիս կանայք կրծքի վնասվածք են ունենում: Հարկավոր է վերցնել մեծ թփեր և դնել կրծքի վրա:
Դիմակ յուղոտ ու կորյակներով մաշկի համար
Մաքուր դեմքին մի քանի շերտ թթու կաղամբ դնել, ծածկել անձեռոցիկով ու թողնել կես ժամ, ապա հանել ու լվացվել սառը ջրով ու սնուցող քսուքով պատել դեմքը: Եթե շաբաթական մեկ անգամ նման դիմակ դնեք, ապա ճարպային ու կորյակներով մաշկը կդառնա թավշյա ու փափուկ, իսկ դեմքը կստանա առողջ ու բաց երանգ: Ամեն երեկո խորհուրդ է տրվում դեմքը մաքրել կաղամբահյութի մեջ թաթախված բամբակյա խծուծով: