Կաղամբի և կաղամբի հյութի շնորհիվ կազատվեք ամենածանր առողջական խնդիրներից


Կաղամբը պարունակում է մեծ քանակությամբ ֆոլատներ, դիետիկ մանրաթելեր, հակաօքսիդանտներ, վիտամիններ B6 և K, հանքանյութեր: Այն ունի հականեխիչ հատկություն:
Ուսումնասիրության համաձայն՝ կաղամբը հաստ աղիքի քաղցկեղի դեմ պայքարի լավագույն միջոցներից է:
Կաղամբը վերացնում է խումհարը, արթրիտը, բորբոքումը, անեմիան, ստամոքսի խոցը, քրոնիկական հազը, փորկախությունը, նաստում է լյարդի, կրծքի, ձվարանների և թոքերի առողջությանը:
Օգնում է նիհարել։ Կաղամբը խորհուրդ է տրվում նրանց, ովքեր պայքարում են ավելորդ կիլոգրամների դեմ և ցանկանում են գեղեցիկ կազմվածք ունենալ։ Դրանով կարող եք փոխարինել մեծ կալորիականություն ունեցող ըմպելիքը։
Իջեցնում է վատ խոլեստերինի մակարդակը։ Կաղամբից ու բրոկոլիից պատրաստված ըմպելիքն օգնում է իջեցնել արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը։
Գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ կաղամբի հյութը անփոխարինելի է ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդությունների, ինչպես նաև խրոնիկական գաստրիտների և աղիների զանազան բորբոքումների դեպքում, քանի որ նրանում կա մի շատ յուրահատուկ վիտամին:
- Աթերոսկլերոզի դեպքում օրը 3 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ խմեք կես բաժակ կաղամբի հյութ:
- Հազը, վերին շնչառական ուղիների սուր բորբոքումները 5-6 օրում կանցնեն, եթե օրը 3-4 անգամ խմեք կես բաժակ տաք կաղամբի հյութ` 1թ.գ. շաքարով կամ մեղրով:
- Ստոմատիտի և 12 մատնյա աղիքի խոցի, ցածր թթվայնությամբ գաստրիտի դեպքում 3-4 շաբաթ օրը 3 անգամ խմեք 0,5-1 բաժակ թեթև տաքացրած կաղամբի հյութ:
- Շաքարային դիաբետի դեպքում ուտելուց 40 րոպե առաջ խմեք ջրով բացած կաղամբի հյութ:
