Կաթը ունի շատ օգտակար հատկություններ, այն անփոխարինելի միջոց է հազը բուժելու համար։ Ուշադիր եղեք գարնանը հիվանդությունները սրվում են։

Դիտումներ 518
Կաթը ունի շատ օգտակար հատկություններ, այն անփոխարինելի միջոց է հազը բուժելու համար։ Ուշադիր եղեք գարնանը հիվանդությունները սրվում են։

Սառը եղանակին հազն անհանգստացնում է յուրաքանչյուրիս:
Ու եթե ժամանակին բուժում չենք սկսում, ապա այն վերածվում է հյուծող անհանգստության, որը թույլ չի տալիս լիարժեք ապրել:
Երբ հազ է առաջանում, անմիջապես դեղատուն վազելու և թանկարժեք դեղորայք գնելու հարկ չկա, քանի որ նախնական փուլում կարելի է տնական միջոցներով ազատվել այդ անախորժությունից: 

Արմավից պատրաստված միջոցով կարելի է ազատվել չոր հազից.

դրա համար 10 արմավը պետք է եռացնել կես ժամ 500 մլ ջրով, ընդունել տաք վիճակում կամ 200 մլ կաթի մեջ 7-8 պտուղ եռացնել ու կրկին տաք վիճակում ընդունել:

3. Նույնիսկ ուժգին հազի դեպքում կօգնի չամիչով պատրաստված հետևյալ միջոցը.

30 գ չամիչը թրջել եռացած, սակայն ոչ եռման ջրի մեջ 45 րոպե, ապա լցնել քամիչի մեջ :

Քնելուց առաջ ուտել այդ չամիչը, հետն էլ կաթ խմել:

 

 


Այս ավանդական դեղամիջոցը ոչ միայն հաջողությամբ բուժում է հազը, այլ նաև բրոնխիտը և լարինգիտը ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների մոտ։

Այս բաղադրատոմսը շատ հեշտ է պատրաստել․ 250 մլ կաթը եռացնել և թողնել, որ սառչի։

Այնուհետ ավելացնել է թեյի գդալ կարագ և 1 թեյի գդալ մեղր։

1 ձվի դեղնուցը խառնել ¼ թեյի գդալ սոդայի հետ և ավելացնել կաթին։

Բնական դեղամիջոցն արդեն պատրաստ է։

Այս դեղամիջոցը պետք է խմել 5 օր՝ քնելուց առաջ։

Մեծահասակները կարող են խմել 1 թեյի գդալ, իսկ երեխաները՝ ընդամենը կես թեյի գդալ։

Այս պարզ և բնական միջոցը կօգնի ազատվել կոկորդի տանջող ցավից և հազից։

Աղբյուրը ՝ http://ankakh.com/article

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը