Կաթ, ալյուր, շաքարավազ, կարագ, աղ ... Պատրաստեք նուտելլա ձեր իսկ ձեռքերով ՝ այս հրաշալի բաղադրատոմսի շնորհիվ


Բաղադրամասեր
-
4 բաժակ կաթին՝
-
3 - 4 ճաշի գդալ գետնանուշ կամ անտառային ընկույզ,
-
4 բաժակ ալյուր,
-
4 բաժակ շաքարավազ,
-
6 ճաշի գդալ կակաո,
-
1 տուփ սերուցքային կարագ,
-
1/2 թեյի գդալ աղ
Պատրաստման եղանակը
-
Թասի մեջ խառնել շաքարավազը, կակաոն և ալյուրը։ Դանդաղ ավելացնել կաթը, միաժամանակ հարելով, որպեսզի չառաջանան գնդիկներ: Վերջացնելուց հետո ստացված լուծույթը դնել կրակի վրա։
-
Խառնուրդը հասցնել եռման՝ մարմանդ կրակի վրա, անընդմեջ հարելով, որպեսզի չկպչի հատակին և պատերին։ Ավելացնել հարիչում մանրացրած ընկույզը, կարագը, աղը և խառնել: Նուտելլան եփել մարմանդ կրակի վրա մինչը պնդանալը։ Ստացված նուտելլան պահել սառնարանում։
