Կասեմ մի գաղտնիք, որի շնորհիվ կկարողանաք այսուհետ շատ համեղ եգիպտացորեն պատրաստել

Դիտումներ 332
Կասեմ մի գաղտնիք, որի շնորհիվ կկարողանաք այսուհետ շատ համեղ եգիպտացորեն պատրաստել

Եգիպտացորեն սիրում են բոլորը: Այն ոչ միայն համեղ է, այլև՝ չափազանց օգտակար: Սակայն ինչպե՞ս ճիշտ պատրաստել եգիպտացորենը, որպեսզի այն առավել համեղ լինի:

Ի՞նչ է անհրաժեշտ համեղ եգիպտացորեն պատրաստելու համար

  • 5 եգիպտացորեն
  • Ջուր
  • 1 բաժակ կաթ
  • 50 գ կարագ


Եգիպտացորենները կիսեք երկու մասի և տեղադրեք կաթսայի մեջ: Ավելացրեք ջուրն այնքան, որ եգիպտացորենն ամբողջովին ծածկվի, կաթսան դրեք կրակին:

Երբ կաթսայի ջուրը եռա, ավելացրեք կաթն ու կարագը:

Կրկին հասցրեք եռման, որից հետո եգիպտացորենը եփեք ևս 10 րոպե:

Այլևս կարիք չի լինի ժամերով եփել եգիպտացորենը: Նմանատիպ հնարքի շնորհիվ, այն հյութեղ և սերուցքային համ կստանա:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը