Կարտոֆիլը դեռ այսպես չես պատրաստել. ամենաախորժալի ուտեստի բաղադրատոմսը

Բաղադրիչները՝
- 1 կգ կարտոֆիլ
- 50 գ. կոշտ պանիր
- 30 գ. կարագ
- 1 ճ. գ. մայոնեզ
- 1 ճ. գ. կտրտած սամիթ
- 1/2 թ. գ. աղ
- 4 պճեղ սխտոր
Պատրաստումը՝
1. Լավ լվա կարտոֆիլը և պատառաքաղով մի քանի անգամ ծակիր:
2. Կարտոֆիլը ջեռոցը դիր և եփիր 180 աստիճան ջերմաստիճանում 45 րոպե: Պատրաստման ժամանակը կարող է փոխվել կարտոֆիլի չափից կախված:
3. Մանր քերիչով անցկացրու պանիրը:
4. Խառնիր պանիրը, հալած կարագը, մայոնեզը, սամիթը և մանրացված սխտորը:
5. Պանրի խառնուրդով գնդիկներ պատրաստիր:
6. Կարտոֆիլը թող սառի, դրանք խաչաձև կտրիր՝ ինչպես լուսանկարում է ցուցադրված:
7. Յուրաքանչյուր կարտոֆիլի կենտրոնում պանրով գնդիկ դիր:
Կարտոֆիլը մի քանի րոպեով դիր տաքացած ջեռոցի մեջ: Կարող ես մատուցել:
