Կարտոֆիլով նոր և շատ համեղ կարկանդակներ

Դիտումներ 263

Կարտոֆիլով նոր և շատ համեղ կարկանդակներ

Բաղադրիչներ 

1 կգ ալյուրին ՝ 

250 գ կարագ,

250 մլ կաթ,

60 գ խմորիչ,

1 ճ/գ շաքարավազ,

1,5 թ/գ աղ

 



 

Պատրաստման եղանակը

Խմորիչն ու աղը տրորում ենք։
Ավելացնում ենք շաքարավազն ու կաթի հետ խառնած փափկած կարագը։ 

Կամաց-կամաց ավելացնում ենք ալյուրն ու ստանում  ոչ շատ կպչուն խմոր։

Խմորը ծածկում ենք ափսեով և 30 րոպե պահում ենք սառնարանում։ Այդ ընթացքում պատրաստում ենք միրջուկը (այս դեպքում դա կարտոֆիլակին խյուսով ու սնկով և շոգեխաշած կաղամբով միջուկներն են)։

Խմորը դուրս ենք բերում սառնարանից, բաժանում ենք փոքր մասերի, բացում ենք ու լցոնում միջուկով։

Խմորի եզրերն ամրացնում ենք։

Կարկանդակները դնում ենք ձևամանի մեջ, ապա պատում ենք ձվով ու թխում  15 րոպե 220-230 աստիճան տաքացրած ջեռոցում։

 

 



Ամենաընթերցվածը