Կարտոֆիլով բուլկի. Այն ինչ պետք է պատրաստել այս պահին
Դիտումներ 369
Ներկայացնում ենք շատ համեղ բաղադրատոմս, որը դուր կգա բոլորին
Կարտոֆիլով բուլկիներ
Բաղադրիչներ
կարտոֆիլ – 5-6 հատ,
ալյուր – 1.5 բաժակ,
մածուն – 3/4 բաժակ,
բուսայուղ – 3 ճ. գդ.,
աղ,
սոդա – 0.5 թ. գդ.,
շաքարավազ – 1 թ. գդ.,
վրան քսելու համար.
բուսայուղ – 4 ճ. գդ.,
սխտոր – 2 պճեղ,
սամիթ,
ձու – 1 հատ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը քերել, ավելացնել աղ, բուսայուղ, խառնել:
Մածունին սոդա խառնել, լցնել քերած կարտոֆիլի վրա:
Քիչ-քիչ ալյուր ավելացնել, խմոր հունցել ու դնել մի կողմ: Տապակը յուղել, խմորից գնդիկներ անել, ձու քսել և թխել տաք ջեռոցում կես ժամ:
Սխտորը ճզմել, խառնել բուսայուղին, քսել տաք բուլկիների վրա: Կտրատած սամիթը շաղ տալ վրան և մատուցել թեյի հետ:
Եվս մեկ տարբերակ.
Դիտեք պատրաստման եղանակը տեսանյութով ՝
Ամենաընթերցվածը