Կարտոֆիլի օգտակար հատկությունները օգնում են ազատվել մի շարք խնդիրներից, բացահայտենք միասին
Կարտոֆիլը կալիումի հիմնական աղբյուրներից մեկն է, որն ամրացնում է անոթները։ Բացի այդ, կարտոֆիլը նաև P և B1 վիտամիններ է պարունակում, ինչը կարտոֆիլն անփոխարինելի է դարձնում՝ սրտի առողջությունը պահպանելու հարցում։ Բացի այդ, այն կարող է օգնել հաջողությամբ հաղթահարել դեպրեսիան, վատ տրամադրությունը, անքնությունն ու հոգնածությունը։
Կարտոֆիլը կալիումի հիմնական աղբյուրն է համարվում. դրա բաղադրության մեջ կալիումն ավելի շատ է (100 գ-ում` 570 մգ), քան հացի, ձկան և մսի մեջ: Կալիումի օրվա չափաբաժինը կարելի է լրացնել 500 գ կարտոֆիլ ուտելով:
Կարտոֆիլի հյութը պարունակում է վիտամին C, որի շնորհիվ բարձրացնում է օրգանիզմի իմունիտետը, նպաստում է մազերի աճին և հլխամաշկի առողջությանը, խոնավացնում մաշկը, իջեցնում արյան մեջ խոլեստերինի մակարդակը, լավացնում սրտի աշխատանքը:
Այն, շնորհիվ իր հակաբորբոքային հատկության, կիրառվում է նաև արթրիտի բուժման նպատակով: Կարտոֆիլի հյութը նաև հիանալի նիհարեցնող միջոց է հանդիսանում: Այն նաև օգնում է գաստրիտի և այրոցի ժամանակ: