Կարտոֆիլի միջոցով բուժեք սիրտը, բարձր ճնշումը, երիկամները, բորբոքումները և ազատվեք ավելորդ քաշից

Դիտումներ 274
Կարտոֆիլի միջոցով բուժեք  սիրտը, բարձր ճնշումը, երիկամները, բորբոքումները և ազատվեք ավելորդ քաշից

Կարտոֆիլը գյուղատնտեսական կարևորագույն մշակաբույսերից է: Դժվար է գտնել այնպիսի մեկին, ով չի սիրում կարտոֆիլ: Հայտնի է նաև, որ կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: : Այն պարունակում է կալցիումի օրվա պահանջի 2%-ը, վիտամին C-ի 51%-ը, երկաթի 9%-ը, վիտամին B6-ի 30%-ը, մագնեզիումի 12%-ը և կալիումի 25%-ը: Կարևոր է իմանալ, որ մշակում չանցած կարտոֆիլը պարունակում է շատ քիչ քանակությամբ աղ (օրվա պահանջի 1%-ից պակասը):

 

 

 

Սրտի հիվանդություններ

Բացի վիտամիններից (B կոմպլեքս, C), հանքանյութերից, ածխաջրերից,կարտոֆիլը պարունակում է նաև կարոտենոիդներ, որոնք օգտակար են սրտի և մի շարք ներքին օրգանների համար: Սակայն կարտոֆիլը բարձրացնում է գլյուկոզայի մակարդակը, և նրա չարաշահումը հանգեցնում է ճարպակալման: Ճարպակալումն էլ իր հերթին՝ ճնշում է կատարում սրտի վրա: Նրանք, ովքեր գեր են և տառապում են շաքարախտով, պետք է խուսափեն կարտոֆիլից:

 


Արյան բարձր ճնշում

Արյան բարձր ճնշումն առաջանում է մի շարք պատճառներից` շաքարախտ, լարվածություն, մարսողական խնդիրներ, ոչ ճիշտ սննդակարգ: Եթե արյան բարձր ճնշման պատճառը լարվածությունն է և մարսողական խնդիրները, ապա կարտոֆիլն՝ իր մեջ պարունակվող վիտամիններ C-ով և B-ով, կօգնի իջեցնել արյան բարձր ճնշումը: Սակայն, եթե արյան բարձր ճնշման պատճառը շաքարախտն է, ապա պետք է խուսափել կարտոֆիլից: Շնորհիվ իր մեջ պարունակվող մանրաթելի` կարտոֆիլն իջեցնում է խոլեստերինի մակարդակը և բարելավում օրգանիզմում ինսուլինի գործունեությունը, որն էլ իր հերթին՝ իջեցնում է արյան ճնշումը: Արյան ճնշման և գլյուկոզայի մակարդակի միջև ուղիղ կապ կա, որի հետևանքով ինսուլինը կարգավորում է գլյուկոզայի մակարդակը:

Բորբոքվածություն

Կարտոֆիլը բուժում է ներքին և արտաքին բորբոքային պրոցեսները:  Պարունակելով վիտամին C (այն շատ արդյունավետ է վերքերը և պատռվածքները վերացնելու համար), կալիում, վիտամին B6, լինելով դյուրամարս և թեթև՝ կարտոֆիլը մեղմացնում է աղիների և մարսողական համակարգի բորբոքումները: Արտաքին բորբոքված շրջաններին կարելի է դնել հում տրորված կարտոֆիլի խյուս:

 

Երիկամային քարեր

Երիկամային քարերի առաջացման պատճառն արյան մեջ առկա միզաթթվի բարձր մակարդակն է:  Նման դեպքում պետք է խուսափել սպիտակուցներով հարուստ սննդամթերքից, ինչպիսիք են` միսը, հնդկահավը, ձուկը, ձուն, կաթը, ծովախեցգետինը, սպանախը, եզան լեզուն: Երկաթը և կալցիումն օգնում են ազատվելու երիկամային քարերից: Կարտոֆիլը հարուստ է նաև մագնեզիումով, որը թույլ չի տալիս, որ հյուսվածքներում կամ երիկամներում կուտակվի կալցիում: Հիշեցնենք, որ կալցիումի կուտակումներից էլ առաջանում են երիկամային քարերը:

 

 

Դիետոլոգը խորհուրդ է տալիս այն խորովել կամ կրակի վրա կամ ջեռոցում։ Լավ գաղափար է խորովել այն հենց կեղեւով, ուղղակի պետք է այն լավ լվանալ եւ, իհարկե, ցանկալի է գնել այնպիսի կարտոֆիլ, որը քիմիական պարարտանյութերով մշակված չի եղել (բոլոր այդ նյութերը կեղեւի տակ են կուտակվում)։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը