Կարմիր պղպեղը կարգավորում է արյան բարձր ճնշումը

Դիտումներ 300

Կարմիր պղպեղը կարգավորում է արյան բարձր ճնշումը

Պղպեղը Ամերիկայից Եվրոպա է բերել Քրիստափոր Կոլումբոսը։ Մեքսիկայի տարածքում ապրող ացտեկները ևս ժամանակին սննդի մեջ ծեծած պղպեղ էին ավելացնում։ Հայրենիքում՝ Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, նաև Ֆլորիդայում (ԱՄՆ) պղպեղը աճում է որպես վայրի բույս։ Դրանք բազմամյա ոչ խոշոր թփեր են՝ կարմիր, նարնջագույն, դեղին գույներով և արտաքին տեսքով միմյանցից տարբեր։

 

 

Բանջարեղենի պղպեղները, որոնց նաև անվանում են բուլղարական (չնայած որևէ կապ չկա այդ երկրի հետ), բավական տարածված են և վիտամիններով շատ հարուստ՝ B1, B2, PP և այլն։ Հատկապես կանաչ պղպեղի մեջ վիտամին C-ի պարունակությունը ամենաշատն է։ Գերադասելի է այն ուտել հում վիճակում։

 

 

Կարմիր պղպեղը հարուստ է բետտա-կարոտինով, որը նախապահպանում է սրտային հիվանդություններից և քաղցկեղի որոշ տեսակներից։ Բացի այդ, կարմիր պղպեղը մյուսների համեմատ ավելի քաղցր է և զգալի քանակությամբ պրովիտամին A է պարունակում։

Հաճախակի օգտագործելով կարմի պղպեղ կկարողանաք կարգավորել արյան բարձր ճնշումը։ Պղպեղի օգնությամբ կլավանա նաև ախորժակն ու կվերանան անոթային խնդիրները։



Ամենաընթերցվածը