Կարմիր լոբին վերացնում է քաղցկեղային բջիջները, բուժում է սիրտը,շաքարի, չի գիրացնում, իջեցնում է խոլեստերինը ․․․ Ունի նաև հակացուցումներ

Դիտումներ 1501

Կարմիր լոբին վերացնում է քաղցկեղային բջիջները, բուժում է սիրտը,շաքարի, չի գիրացնում, իջեցնում է խոլեստերինը ․․․ Ունի նաև հակացուցումներ

Լոբին մարդկանց մոտ կարող է գազեր առաջացնել, բայց դա պատճառ չէ այն սննդակարգից բացառելու համար։ Ինչպես հաղորդում է Fox News-ը, ինչքան շատ լոբի ուտեք, այնքան շատ կխուսափեք որովայնի հետ կապված խնդիրներից։

Ահա մի քանի պատճառ ավելի շատ լոբի ուտելու համար.

1. Լոբին մեծ քանակությամբ բջջանյութ է պարունակում

Մեկ բաժակ խաշած սպիտակ լոբին պարունակում է մոտ 10 գրամ բջջանյութ, ընդ որում, այն պարունակվում է թե′ թաղանթի, թե′ միջուկի մեջ։

2. Լոբին լավ է մարսողության համար

Լոբին պարունակում է ե′ւ լուծվող, ե′ւ չլուծվող բջջանյութ, ուստի դրանք երկուսն էլ օգնում են մարսողական համակարգին լավ աշխատել։ Առաջինը դանդաղեցնում է մարսողությունը, որը Ձեզ հագեցվածության զգացում է տալիս, իսկ երկրորդն օգնում է կանխել փորկապությունը։ Լոբի ուտելու դեպքում պետք է ուղղակի շատ ջուր խմել։

3. Լոբին օգնում է կարգավորել արյան մեջ առկա շաքարը

Չնայած լոբին մեծ քանակությամբ բջջանյութ է պարունակում,  լոբու շատ տեսակներ ցածր գլիկեմիկ ինդեքս ունեն։ Վերջինս ցույց է տալիս, թե որքանով են մթերքները  ազդում արյան շաքարի վրա։ Ուստի լոբին օգնում է կայուն պահել արյան մեջ առկա շաքարի մակարդակը։

4. Լոբին կարող է օգնել նվազեցնել խոլեստերինը

LDL խոլեստերինի բարձր մակարդակը կարող է հանգեցնել արյան անոթների պատերին ճարպային կուտակումների առաջացմանը՝ համգեցնելով բորբոքման եւ վահանիկների ձեւավորման։ Լոբու մեջ պարունակվող լուծվող բջջանյութն օգնում է կանխել խոլեստերինի կլանումն արյան մեջ։

5. Լոբին լավ է սրտի համար

Լոբով հարուստ դիետան լավ նորություն կարող է լինել Ձեր սրտի համար։ Մեկ տոկոսով արյան խոլեստերինի կրճատումը երկու տոկոսով կրճատում է սրտի կաթվածի հավանականությունը։

6. Լոբին օգնում է պահպանել քաշը

Լոբին հարուստ է նաեւ սպիտակուցով, ուստի այն ուտելու դեպքում Դուք շուտ քաղց չեք զգա եւ շատ ուտելու կարիք չեք ունենա։ Շատերը սպիտակուցի համար միս են ուտում, մինչդեռ մոռանում են, որ լոբին էլ է դրանով հարուստ։



7. Լոբին հարուստ է երկաթով

Երկաթը անեմիա ունեցող մարդկանց համար շատ կարեւոր սննդանյութ է, ուստի լոբի ուտելը օրգանիզմը երկաթով հարստացնելու եւս մեկ ճանապարհ է։ Բայց քանի որ լոբին բույս է, դրա մեջ պարունակվող երկաթը հեշտությամբ չի կլանվում, ինչպես մսի մեջ պարունակվող երկաթը, ուստի խորհուրդ է տրվում լոբին ուտել վիտամին C պարունակող սննդամթերքների հետ։

8. Լոբին վիտամին B-ի աղբյուր է

Լոբու մի քանի տեսակներում Դուք կարող եք գտնել B խմբի մի շարք վիտամիններ, որոնք օգնում են սննդամթերքը վերածել էներգիայի, կրճատել բորբոքումները եւ այլն։ Գիտնականները բացահայտել են, որ այդ խմբի վիտամիններն օգնում են նաեւ կրճատել սրտանոթային հիվանդությունները։

9. Լոբին կարող է կրճատել քաղցկեղի հավանականությունը

Լոբին հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք պաշտպանում են բջիջները վնասող եւ քաղցկեղ առաջացնող ազատ ռադիկալներից։ 8 տարի շարունակ շաբաթական երկու անգամ լոբի կամ ոսպ ուտող կանայք ավելի քիչ են հակված կրծքի քաղցկեղով հիվանդանալուն։

 

Զգուշացում

Լոբին պետք է սահմանափակել հոդատապի, նեֆրիտի, ստամոքսաբորբի, խոլեցիստիտի, կոլիտի, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցերի դեպքում։ Հատիկը պարունակում է բարդ շաքարներ, որոնք չեն մարսվում մարդու օրգանիզմում։ Որպես դիետիկ սննդահումք՝ կարող են դիտվել միայն նախապես 8-10 ժամ ջրում թրջված հատիկները։ Կարելի է նաև եփել, մեկ ժամ թրմել, քամել։ Ջուրը պիտանի չէ խմելու կամ այլ ուտեստ պատրաստելու համար։

Լոբով պատրաստվող ամենահամեղ ուտեստների բաղադրատոմսերը

Վրացական խոհանոց․ Լոբիո

 




Ամենաընթերցվածը