Կարկադե կարմիր թեյի օգտակար հատկությունները

Դիտումներ 389
Կարկադե կարմիր թեյի օգտակար հատկությունները

Այս հիանալի բնական թեյն ամրացնում է երակները, օրգանիզմը մաքրում է թույներից, արագացնում է նյութափոխանակությունը:

Սխալ սնունդը, լարված աշխատանքային շաբաթը և սթրեսները թուլացնում են մարդու օրգանիզմը:

Օրգանիզմին այդ վտանգներից պաշտպանելու համար, մասնագետները խորհուրդ են տալիս խմել գիբիսկուսի ծաղիկներից թեյ, որն առավել հայտնի է կարկադե անվանումով:

Կարկադեն ոչ միայն մաքրում է օրգանիզմը, այլ նաև կարգավորում է ստամոքսի թթվայնությունը, իսկ անտոցիանները, որոնք թեյին տալիս են նման կարմիր երանգ, ամրացնում են երակների պատերը:

Կարկադե թեյը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը տարբեր տեսակի վարակիչ հիվանդությունների հանդեպ, և հանդիսանում է նաև միզամուղ:

Սառը կարկադե թեյն իջեցնում է արյան ճնշումը, իսկ տաքը՝ բարձրացնում:

Կարկադե թեյը խորհուրդ չի տրվում օգտագործել նրանց, ովքեր տառապում են ստամոքսի խոցից և ունեն մշտական ցածր ճնշում:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը