Կարեւոր փոփոխություն, որ ձեզ հետ կկատարվի 40 տարեկանից հետո

Դիտումներ 261
Կարեւոր փոփոխություն, որ ձեզ հետ կկատարվի 40 տարեկանից հետո

1. Կազատվեք պատրանքներից եւ կդադարեք հավատալ բարի փերիներին, որոնք կգան ու կախարդական փայտիկով կփոխեն ձեր կյանքը: Դուք ինքներդ կարող եք նման փերի դառնալ:

2. Օդային դղյակները կարող են կործանվել: Բայց ժամանակ կունենաք նորերը կառուցելու: Ավելի ամուր հիմքի վրա, բոլոր հարմարություններով ու կապի ժամանակակից համակարգով:

3. Կարող եք հրաժեշտ տալ հին սիրուն: Բայց կարող եք նաեւ նորը գտնել:

4. Կարող եք առանց աշխատանքի մնալու վտանգի առջեւ հայտնվել: Բայց նաեւ հնարավորություն ունեք գտնելու այն աշխատանքը, որի մասին երազել եք:

5. 40 տարեկանից հետո մեծ է հավանականությունը, որ կդադարեք «լավ աղջիկ» լինել՝ չվախենալով դրանով վիրավորել շրջապատին:

6. 40 տարեկանից հետո ամենամեծ վտանգը սեփական գինն իմանալն է: Եվ հարկավոր է սովորել ապրել դրա հետ:

7. Վերջապես ադամանդները, քաշմիրն ու բնական ամեն ինչ կենսական նշանակություն կունենան ձեզ համար:

8. Այն, ինչ հետաձգում եք, անպայման կիրականացվի: Որովհետեւ կսկսեք սովորել ապրել այստեղ եւ հիմա:

9. Վտանգ կա, որ ձեր մեջ տաղանդներ կբացահայտեք, որոնց գոյության մասին չէիք էլ կասկածում: Խոսքը սեքսում վարպետության մասին չէ: Չնայած՝ դա նույնպես բացառված չէ:

10. Բազմաթիվ կապեր կխզվեն: Պետք չէ տխրել: Նորերը ձեռք կբերեք: Եվ ոչ պակաս հետաքրքիր: Նույնիսկ հավերժ կանաչ ծառերն են տերեւաթափ լինում, եւ դրանց փոխարեն նոր տերեւներ են հայտնվում:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը