Կանխեք լնդերի բորբոքումն ու արյունահոսությունը կալանխոե բուժիչ բույսի միջոցով, քանի դեռ չեն տուժել ատամները
Կալանխոե բույսի բուժական հատկությունների մասին բազմիցս խոսվել է : Շատերն արդեն տեղյակ են, որ այդ բույսը տանն ունենալու դեպքում կարող են հարկ եղած դեպքում հանգիստ պգտագործել առողջական զանազան խնդիրների դեպքում՝ սկսած սովորական գրիպից, վերջացրած որպես քաղցկեղը կանխարգելող միջոց:
Սակայն այսօր ցանկանում ենք խոսել կալանխոե բույսի մեկ այլ բուժական հատկության մասին, երբ այն օգտագործում են լնդերի բորբոքման և արյունահոսության՝ այդքան տարածված խնդրի դեպքում: Այս խնդիրը անհրաժեշտ է հնարավորինս շուտ կանխել, քանի որ այն հարվածի տակ է դնում ձեր ատամների առողջությունը:
Լնդերի բորբոքման և արյունահոսության դեպքում.
Վերցնել կալանխոեի տերևներ և 1 շաբաթ պահել սառնարանում, այնուհետև տերևները լվանալ, չորացնել սենյակային ջերմաստիճանում, մանրացնել և քամել հյութը:
Քամված հյութը սառնարանում պահել 2 ժամ, որից հետո ավելացնել սպիրտ 1:10 հարաբերակցությամբ, այսինքն 1 բաժին սպիրտ, 10 բաժին հյութ: Օգտագործել ողողումների համար՝ ստացված թուրմից 1թ/գ լցնել 1 բաժակ գոլ ջրի մեջ և բերանը ողողել օրական մի քանի անգամ:
Աղբյուր ՝ https://hayinfo.net/aroxjutyun/կանխեք-լնդերի-բորբոքումն-ու-արյունահ/