Կանանց ինտիմ հիգիենա․ Հայտնի աստղեր ՝ Քամերոն Դիասը, Մերիլին Մոնրոն ինչպես նաև մի շարք հայտնի աստղեր կիսվել են իրենց անձնական փորձով

Դիտումներ 387
Կանանց ինտիմ հիգիենա․ Հայտնի աստղեր ՝ Քամերոն Դիասը, Մերիլին Մոնրոն ինչպես նաև մի շարք հայտնի աստղեր կիսվել են իրենց անձնական փորձով

Կնոջ ինտիմ առողջությունը շատ փխրուն է, մշտական խնամք է պահանջում:

Կան հայտնիներ, ովքեր պատմում են իրենց հարաբերությունների, սեքսուալ կյանքի և ինտիմ հիգիենայի մանրամասները:

 

 

1. Գվինեթ Փելթրոու

Դերասանուհին խորհուրդ է տալիս պարբերաբար օշինդրով ինֆրակարմիր շոգեբաղնիքներ անել: Նա պնդում է, որ այդ պրոցեդուրան մաքրում է արգանդը, կարգավորում է էստրոգենի մակարդական արյան մեջ:

 Բայց գինեկոլոգները հիացած չեն այդ գաղափարից. բժիշկները նշում են, որ այդ պրոցեդուրան կարող է բակտերիաների ավելորդ աճ առաջացնել, նաև վարակների պատճառ դառնալ:

 

2. Շեյլին Վուդլի

Հարցազրույցներից մեկում նա պատմել է, որ հետևում է մի հայտնի մասնագետի, ով կարծում է, որ սեռական օրգանների առողջության համար շատ կարևոր է վիտամին D-ն:

Ինտիմ հատվածում անհարմարության դեպքում նա խորհուդ է տալիս պարզապես արևայրուք ընդունել, այդ ընթացքում պետք է ոտքերը լայն բացել: Գինեկելոգները չեն ողջունում այս գաղափարը: Բժիշկները պնդում են, որ ամռանը կանայք ավելի ենթակա են կաթնասնկախտ հիվանդության ռիսկին:

 

3. Քորթնի Քարդաշյան

Թոք-շոուներից մեկի ժամանակ նա խոստովանել է, որ մայոնեզ է քսում ինտիմ հատվածին: Նա պնդում է, որ այդպիսով բիկինի-գոտին ավելի խնամված տեսք ունի:

4. Քլոե Քարդաշյան

Քլոեն պատմում է, որ արդեն մի քանի տարի լազեր է օգտագործում կոլագենի արտադրւթյունը խթանելու և հեշտոցի առաձգականությունը վերականգնելու համար: Բայց բժիշկները խորհուրդ են տալիս լազերային պրոցեդուրայից խուսափել հղի կանանց և հեշտոցային վարակ ունեցողներին:

 

 

 


5. Ջենիֆեր Լավ Հյուիթ

Դերասանուհին ընկերոջից բաժանվելուց հետո ինտիմ գոտին զարդարել է Swarovski քարերով:

Ջենիֆերը նշում է. «Դրանից հետո ես փայլում եմ դիսկո-գնդի պես»: Բայց բժիշկները խորհուրդ չեն տալիս այդպիսի զարդարանք, քանի որ գրգռվածության և վարակի առաջացման մեծ ռիսկ կա:

 

6. Քանդի Բերաս

Երգչուհին հարցազրույցներից մեկում պատմել է, որ երբեմն հեշտոցի մեջ մի քիչ շաքարավազ է դնում: Նպատակը պարզ չէ: Բայց բժիշկները խորհուրդ են տալիս նման բան չանել. շաքարավազի մնացորդները կարող են միկրոֆլորայի անհավասարակշռություն և խմորիչ վարակ առաջացնել:

 

7. Ջենիֆեր Լոուրենս

Վերջերս դերասանուհին խոստովանեց, որ անմիզապահության խնդրի է բախվել սթրեսային իրավիճակների և վախի ժամանակ: Խնդրից ազատվել նրան օգնել են Քեգելի ավանդական վարժությունները:

 

 

 

8. Քեմերոն Դիաս

Քեմերոնը խոստովանում է, որ երբեմն նույնիսկ մանտրաներ է երգում իր հեշտոցի համար: Բժիշկները սեռական օրգանների առողջության համար մանտրաներ երգելու արդյունավետության հաստատում չեն գտնում:

 

9. Քերի-Էնն Մոս

Դաշտանային բաժակի կողմնակից է: Դերասանուին պնդում է, որ այդ միջոցը ավելի արդյունավետ է, քան տամպոնները և միջադիրները:

 

10. Մերիլին Մոնրո

Դերասանուհին պարբերաբար գունաթափում էր ինտիմ հատվածի մազերը՝ ամբողջովին շիկահեր լինելու համար:

 

Ամենաընթերցվածը