Կանանց համար ամենօգտակար յուղը. Այն ձեզ կօգնի ոչ միայն խոհանոցում, նաև մի շարք առողջական հարցերում


Դիետոլոգները վստահեցնում են, որ 1 գդալ կտավատի յուղ խմելը կարող է պայքարել ավելորդ քաշի դեմ: Փորձագետները վստահեցնում են, որ կտավատի սերմը պարունակում է այնպիսի նյութեր, որոնք կարողանում են ազատել ավելորդ քաշից:
Կտավատի ձեթն օգնում է թութքի և դիզենտերիայի մնացորդային ազդեցության վերացմանը։ Գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում օգտագործում են որպես հակաբորբորքիչ՝ թրջոց-տամպոնների տեսքով։ Կտավատի մանրաթելից պատրաստված գործվածքները շատ գեղեցիկ են, լավ ներծծում են խոնավությունը և արագ չորանում են։
Կտավատի սերմերը հանգստացնում են մարսողական համակարգի լարվածությունը: Դրանք նաև կարող են ներծծել ավելորդ հեղուկն ու տոքսինները: Եթե սերմերը կիսենք ուտելուց առաջ, ապա այն կսնուցի օրգանիզմը ճարպաթթուներով: Այս սերմերի անգամ փոքր քանակությունն առողջարար է միզուղիների համար:
Կտավատի սերմերի օգտագործումը
Թեյ
Կտավատի սերմերը հրաշալի են հազի և կոկորդի ցավի դեպքում: Կարող եք այս թեյին ավելացնել մեղր կամ կիտրոնի հյութ:
Յուղեր
Եթերային ճարպաթթուները, որոնք առկա են կտավատի սերմերի մեջ, օգնում են էկզեմայի, ցիկլի խախտումների, ռևմատոիդ արթրիտի և աթերոսկլերոզի դեպքում: Թարմ քամած կտավատի սերմերի 2թ/գ-ն կարող եք ավելացնել ձեր օրակարգում:
Կտավատի յուղն ունի նաև այլ բազմաթիվ օգտակար հատկություններ.
Այն օգտակար է մազերի և եղունգների առողջության համար:
Այն արդյունավետ է կանանց անպտղության ժամանակ, նաև կերակրող մայրիկներին:
Այն արդյունավետորեն օգտագործվում է կանանց մոտ հորմոնալ խախտումների դեպքում:
Այն շատ օգտակար է օրգանիզմում յոդի անբավարարության դեպքում: Օգնում է օրգանիզմին յուրացնել յոդը:
Զգուշացում. հղի կանանց և կերակրող մայրերին կտավատի յուղն օգտագործելուց առաջ անպայմանորեն ցուցվում է խորհրդակցել բժշկի հետ:
