Կանաչ թեյը ոչ միայն առողջությանն է օգուտ, նաև վերացնում է դեմքի ակնեները

Դիտումներ 177

Կանաչ թեյը ոչ միայն առողջությանն է օգուտ, նաև վերացնում է դեմքի ակնեները

Կանաչ թեյը խթանում է նյութափոխանակությունը, հագեցնում է ծարավը, անց է կացնում հոգնածությունը, թարմացնում է եւ առույգացնում

Կանաչ թեյը հայտնի է իր բազում օգտակար հատկություններով: Այն օրգանիզմից հեռացնում է թունավոր նյութերը, կարգավորում է արյունատար անոթների լարվածությունը եւ մարսողության գործընթացը, անց է կացնում գլխացավը, առույգացնում է, ունի լեղամուղ հատկություն:

Պարզվում է, որ պարբերաբար կանաչ թեյ խմելը կարող է օրգանիզմում հրաշքներ գործել:

Թայվանցի գիտնականները փորձարկել են կանաչ թեյը, որպես ակնեների առաջացումը կանխարգելող միջոց: 

 



Փորձարկումը տևել է 1 ամիս, որի ընթացքում փորձարկումներին մասնակցող կանանց տվել են սննդային հավելումներ՝ համարժեք օրական 1 բաժակ կանաչ թեյին: 

 

 

Սրա արդյունքը եղել է այն, որ այս կանանց մոտ ակնեները շատ ավելի քիչ են եղել, քան նրանց մոտ, ովքեր կանաչ թեյ չեն օգտագործել, հատկապես՝ պրոբլեմային հատվածներում՝ քթին, բերանի շուրջը, դնչին:

EGCG կոչվող հակաօքսիդանտը, որով հագեցված է կանաչ թեյը, հակաբորբոքային և հակաբակտերիալ հատկություններ ունի:



Ամենաընթերցվածը