Կանաչ թեյը հակաքաղցկեղային միջոց է, կարգավորում է խոլեստերինի մակարդակը, այրում է ավելորդ ճարպը և օրգանիզմը մաքրում է ավելորդ հեղուկից

Դիտումներ 262
Կանաչ թեյը  հակաքաղցկեղային միջոց է, կարգավորում է խոլեստերինի մակարդակը, այրում է ավելորդ ճարպը և օրգանիզմը մաքրում է ավելորդ հեղուկից

Կանաչ թեյի օգտակարության մասին հայտնի է դեռ հին ժամանակներից և այն օգտագործվում է որպես բուժիչ միջոց: Օգտակար հատկությունները բացատրվում են մեծ քանակությամբ քիմիական նյութերի (կալիում, ֆոսֆոր, յոդ, ցինկ մագնիում, ֆտոր), օրգանական միացությունների և գրեթե բոլոր վիտամինների առկայությամբ: Վերջին տասնամյակներում կանաչ թեյը ենթարկվել է բազմաթիվ գիտական և բժշկական հետազոտությունների: Ապացուցվել է, որ այն պարունակում է ներկայումս հայտնի ամենահզոր հակաքաղցկեղային միացություններից մեկը, ինչպես նաև մեծ թվով հակաօքսիդանտներ: Թեյն օրգանիզմի բջիջները պաշտպանում է ազատ ռադիկալների ազդեցությունից, ամրացնում է անոթների պատերը, կանխարգելում է հոդերի հիվանդություններն ու կարիեսը, երիկամներում քարերի առաջացումը, իջեցնում է "վատ" որակի խոլեստերինի մակարդակը, օրգանիզմից հեռացնում է ավելորդ հեղուկը, արագացնում է նյութափոխանակությունը, ինչն օգնում է ազատվել ավելորդ քաշից, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունն ու աշխատունակությունը, կանգնեցնում է քաղցկեղի բջիջների բազմացումը:

Թեյի ճիշտ պատրաստման եղանակը ՝ 


Թեյի բուժիչ հատկությունները պահպանելու համար, այն պետք է ճիշտ պատրաստել: Օգտագործեք ապակե, հախճապակե կամ կավե թեյաման: Թրմելուց առաջ եռման ջրով ողողելով` տաքացրեք թեյամանը, լցրեք տերևները, ավելացրեք տաք ջուր և անմիջապես թափեք:

Այնուհետև նորից ջուր լցրեք (1 բաժակ ջրին 1թ.գ. թեյ), ծածկեք և թողեք 2-3 րոպե: Եռման ջուր մի օգտագործեք: Չափազանց տաք ջուրը փչացնում է թեյի համն ու բույրը, այն դարձնում է տտիպ և քայքայում է օգտակար նյութերը: Սովորաբար օգտագործում են 70-80ՕC ջերմաստիճանի ջուր: Ցածրորակ թեյը թրմվում է ավելի երկար և ավելի տաք ջրով: Բարձրորակ տերևները կարելի է թրմել 2-3 անգամ: Խորհուրդ չի տրվում շաքար օգտագործել, կարելի է մի քիչ մեղր ավելացնել: Պետք է խմել տաք վիճակում, քանի որ սառը թեյը կորցնում է իր օգտակար հատկությունները:

Եվ քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ կոֆեին, կարող է խափանել քունը, այնպես որ կյանքում ամեն ինչ ընդունելի է չափի մեջ:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը