Կանաչ պղպեղի օգտակար հատկությունները

Դիտումներ 721

Կանաչ պղպեղի օգտակար հատկությունները

Կանաչ ղպեղները շատ հարուստ են ` B1, B2, PP և այլ վիտամիններով։ Հատկապես կանաչ պղպեղի մեջ վիտամին C-ի պարունակությունը ամենաշատն է։

 Գերադասելի է այն ուտել հում վիճակում։

 

 

Սիրտ անոթային հիվանդությունների դեպքում քաղցր պղպեղն անհրաժեշտ է պարտադիր ընդգրկել ամենօրյա սննդակարգում։ Հենց այս բանջարեղենն է, որ պարունակում է այնպիսի նյութեր, որոնք ոչ միայն ամրացնում են մազանոթների պատերը, այլև բարձրացնում արյունատար անոթների առաձգականությունն ու ճկունությունը։

Քաղցր պղպեղը հատկապես օգտակար և կարևոր է արյան շրջանառության խախտման դեպքում, հիպերտոնիայի, աթերոսկլերոզի նախնական փուլում, բացի այդ, օրգանիզմից հեռացնում է խարամներն ու թունավոր նյութերը։

 

 

Հատկապես կծու պղպեղը նաեւ հակացուցումներ ունի. այն մեծ քանակությամբ խորհուրդ չի տրվում գաստրիտի, բարձր թթվայնության, քրոնիկ փորկապության, ենթաստամոքսային գեղձի բորբոքման (պանկրեատիտ), ստամոքսի խոցի եւ 12-մատնյա աղիի բորբոքման սրացման դեպքում եւ անհատական անընկալունակության ժամանակ։



Ամենաընթերցվածը