Կանաչ ոլոռ. կամրացնի ոսկորները, կպաշտպանի սիրտը, և՝ ոչ միայն

Դիտումներ 1372
Կանաչ ոլոռ. կամրացնի ոսկորները, կպաշտպանի սիրտը, և՝ ոչ միայն

Կանաչ ոլոռը ոչ միայն համեղ է, այլև օգտակար առողջության համար։ Այն մեծ քանակով որակյալ սպիտակուց է պարունակում, ածխաջրեր, բջջանյութ, կալցիում, երկաթ, վիտամիններ։

Budetezdorovy.ru-ն ներկայացրել է 6 պատճառ, թե ինչու է հարկավոր օգտագործել այս մթերքը։

Արյան շեղումների դեմ պայքար։ Կանաչ ոլոռը մեծ քանակով երկաթ է պարունակում, որն օգնում է բարձրացնել հեմոգլոբինի մակարդակը։ Ոլոռը նաև միացություններ է պարունակում, որոնք օգնում են մաքրել արյունը։

Ամրացնում է ոսկորները։ Կանաչ ոլոռը մեծ քանակով վիտամին C և կալցիում է պարունակում։ Նախաճաշին կանաչ ոլոռի օգտագործումն ամբողջ օրվա ընթացքում էներգիա կապահովի։ Այս նյութերը կօգնեն նաև ամուր պահել ոսկորները։

Վերահսկում է արյան մեջ շաքարի մակարդակը։ Ամեն օր կես բաժակ կանաչ ոլոռի օգտագործումն առողջ ընտրություն է դիաբետիկների համար։ Եթե արյան մեջ շաքարի մակարդակը բարձր է, կանաչ ոլոռ օգտագործեք։


Պահպանում է սրտի առողջությունը։ Ոլոռը շատ քիչ քանակով «վատ» և մեծ քանակով «լավ» խոլեստերին է պարունակում և ֆիտոնուտրիետներ, ինչի արդյունքում օգտակար է սրտի առողջության համար։ Սպիտակուցի պարունակության շնորհիվ այն նպաստում է էնդոկրին և իմուն համակարգերի աշխատանքին։

Հարուստ է հակաօքսիդանտներով։ Կանաչ ոլոռը հակաօքսիդանտներ, վիտամիններ ու հանքանյութեր է պարունակում, որոնք հարկավոր են առողջության համար։ Դրանք պաշտպանում են մի խումբ հիվանդություններից, խոչընդոտում ծերացմանը։ Հակաօքսիդանտներն օգնում են պայքարել նաև ազատ ռադիկալների դեմ և նպաստում են վնասված բջիջների վերականգնմանը։

Թուլություն։ Ինչպես արդեն նշվեց, կանաչ ոլոռը մեծ քանակով սննդարար նյութեր է պարունակում, որոնք ազատում են հոգնածությունից, էներգիա հաղորդում։

 

 

Աղբյուրը ՝ https://168.am/2017/11/07/865597.html

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը