ԿԱԹՆԱՇՈՌՈՎ ԴԻՄԱԿ, ՈՐԸ ԿՕԳՆԻ ԱԶԱՏՎԵԼ ՄԱԶԱԹԱՓՈՒԹՅՈՒՆԻՑ ՈՒ ԿՍՆՈՒՑԻ ՎԱՐՍԵՐԸ: ԳՐՈՒՄ Է med.tert.am


Մազաթափությունը լուրջ խնդիր է, որի ախտանշանների ի հայտ գալուն պես հարկավոր է անմիջապես միջոցներ ձեռնարկել: Սակայն այժմ շուկայում վաճառվող խնամքի միջոցները պարունակում են մեծ քանակությամբ վնասակար քիմիական տարրեր, որոնք օգնելու փոխարեն էլ ավելի են վատացնում վիճակը:
Այնուամենայնիվ՝ քչերը գիտեն, որ վարսերի հետ կապված տարբեր խնդիրներից կարելի է ազատվել նաև բնական միջոցների օգնությամբ: Օրինակ՝ հիանալի միջոց կարող է լինել կաթնաշոռով ու հացհամեմի (пажитник) սերմերով դիմակը:
Դիմակը պատրաստելու համար հարկավոր է պարզապես կաթնաշոռին ավելացնել հացհամեմի սերմեր, լավ խառնել և ստացված զանգվածը քսել գլխամաշկին: Դիմակն անհրաժեշտ է թողնել 45 րոպե, այնուհետև լվանալ գլուխը:
Այս պրոցեդուրան կօգնի սնուցել գլխամաշկն ու մազարմատները, ինչպես նաև ազատվել մազաթափությունից և մազերի հետ կապված այլ խնդիրներից: Ընդ որում՝ այն կարելի է կրկնել բավական հաճախ մինչև ցանկալի արդյունքին հասնելը:
