Ձվի սպիտակուցը կարելի է օգտագործել, ոչ միայն սննդի մեջ, այլ նաև առողջական բազմաթիվ խնդիրնել լուծելու համար։


Հավկիթը մարդու սննդակարգում զբաղեցնում է պատվավոր տեղ: Հավկիթների «սիրված» լինելու մասին վկայում է նաև այն փաստը, որ Հավկիթների միջազգային հանձնաժողովը սահմանել է Հավկիթի համաշխարհային օր, որը աշխարհի շատ երկրներում նշվում է հոկտեմբերի երկրորդ ուրբաթ օրը:
Օգտակար բաղադրությունը
Ձվի շնորհիվ մարդը ստանում է այնքան սպիտակուց, որքան անհրաժեշտ է օրգանիզմին: Այն համարվում է մսի մրցակիցը: Այսպես, մեկ ձուն ունի 78 կիլոկալորիա, այսինքն սպիտակուցի օրական չափաբաչնի մոտ 15 % (նույնքան սպիտակուց կա մեկ բաժակ կաթի կամ 50 գ մսի մեջ): Քիչ կալորիականության համար հավկիթը շատ հաճախ դիետաների մեջ են օգտագործում: Հավկիթի սպիտակուցն ու դեղնուցն ունեն անփոխարինելի ամինաթթուներ, 12 վիտամին և բազմաթիվ միկրոէլեմենտներ, այդ թվում և հզոր հակաօքսիդանտ՝ սելեն, ինչպես նաև կալցիումի ու երկաթի օրական 3 % նորման: Համարվում է, որ այն մարդկանց մոտ, ովքեր պարբերաբար ձու են օգտագործում, շատ քիչ է օնկոլոգիական, Ալցգեյմերի հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը, նրանց մոտ հազվադեպ են լինում ոսկորների հետ խնդիրներ, իսկ ատամներն ավելի ամուր են:
1. Քչերը գիտեն, որ այս մթերքը կարող է հարթեցնել մանր կնճիռները: Անհրաժեշտ է հարել մեկ ձվի սպիտակուցը, մինչև դառնա թանձր փրփուր, այնուհետև ստացված զանգվածը քսել մաքուր ու խոնավեցված մաշկին: Երբ առաջանա մաշկի ձգվածության զգացողություն, հարկավոր է լվանալ մաշկը գոլ ջրով:
2. Սպիտակուցով դիմակները նաև շատ արդյունավետ են լայնացած ծակոտիները նեղացնելու համար: Ամենաարդյունավետ դիմակներից մեկը սպիտակուցով ու վարսակով դիմակն է: Հարկավոր է մեկ ձվի սպիտակուցին ավելացնել մեկ թեյի գդալ կիտրոնի հյութ և հարել, մինչև դառնա թանձր փրփուր:
