Ձվի դեղնուցը լավացնում է տեսողությունը, ոսկորները, ատամները և կանխարգելում է քաղցկեղը

Դիտումներ 251

Ձվի դեղնուցը լավացնում է տեսողությունը,  ոսկորները, ատամները և կանխարգելում է քաղցկեղը

Մասնագետները պնդում են, որ մարդու համար բավական է օրական մեկ հավկիթ ուտելը: Դա հատկապես օգտակար է տարիքի հետ տեսողության վատթարացման կանխման համար: Հավկիթի դեղնուցում առկա են օմեգա-3 ճարպաթթուներ, Е և В12 վիտամիններ, ինչպես նաև լյուտեին և զեակսանտին, որոնք կանխում են տարիքով պայմանավորված տեսողության կորուստը:
Հավկիթի սպիտակուցը նման հարուստ պարունակություն չունի, սակայն իր քիչ կալորիականության շնորհիվ (16 Կկալ) կարող է հիանալի սննդամթերք դառնալ դիետայի ժամանակ:
 
 

Ձվի կանոնավոր օգտագործումը կանխարգելում է կրծքի քաղցկեղի առաջացումը: Ձվի մեջ առկա վիտամինների և ֆոսֆորի համադրությունն ամրացնում է մեր ատամներն ու ոսկորները

Դեղնուցները, իրոք, խոլեստերինի աղբյուր են: Շատերը համոզված են խոլեստերինի անառարկելի վնասի մեջ, սակայն դեղնուցի օգտագործումը չի հանգեցնում օրգանիզմում դրա մակարդակի բարձրացմանը:

 

 

Դրանք պարունակում են, այսպես ասած, օգտակար խոլեստերին: Այն անհրաժեշտ է օրգանիզմին՝ հյուսվածքային թաղանթները և հորմոնները սինթեզելու համար:



Ամենաընթերցվածը