Ձուն օգտակար է տեսողությանը և ամրացնում է ոսկորները
Հավի ձուն պարունակում է մեծ քանակությամբ հանքանյութեր ու վիտամիններ: Ձվի սպիտակուցն ու դեղնուցը միանգամայն տարբեր կազմություններ ունեն: Ձուն պարունակում է ֆոլաթթու, բիոտին, խոլին, А, Е, D, В12, В3 վիտամիններ, կալիում, մագնիում, սելենիում, ֆոսֆոր, երկաթ, կալցիում: Իհարկե, այս նյութերից ոչ բոլորն են հեշտությամբ յուրացվում:
Բոլոր այն դեպքերում, երբ օրգանիզմում նյութափոխանակության խնդիր կա, կամ հիվանդություններ, որոնք դժվարացնում են յուրացման գործընթացները, ճիշտ է հավկիթի կիրառության քանակի նվազեցումը:
Ձուն պարունակում է կարոտինոիդներ, լյուտեին և զեաքսանտին, որոնք օգնում են պահպանել տեսողությունը և աչքերի առողջությունը:
Կալցիումի յուրացման համար օրգանիզմին անհրաժեշտ է վիտամին D: Այս վիտամինը ֆոսֆորի և կալցիումի հետ ընդունակ է կանխարգելել ոսկորների հետ կապված տարբեր պրոբլեմներ: