Ձուն հոդացավերի և հազի դեմ
Դիտումներ 282
Հավկիթն ավելի օգտակար է, քան մսի, ձկան կամ կաթնամթերքների սպիտակուցները, քանի որ ունի ամինաթթուների հավասարակշռված կազմություն և ամբողջապես յուրացվում է: Ձուն սննդարար է, իսկ կալորայնությունը փոքր: Հավի մեկ ձուն պարունակում է ընդամենը 85 կկալ, ճարպի քանակը հասնում է միջինը 11,5%-ի:
Ձուն ընդեմ հազի։ 2 ճաշի գդալ որակյալ կարագը խառնեք 2 ձվի թարմ դեղնուցի, 1 թեյի գդալ ալյուրի և 2 թեյի գդալ մեղրի հետ։ Օրվա ընթացքում ընդունեք 1 թեյի գդալ՝ 3-4 անգամ։
Ձուն հոդացավերի դեպքում
Ձուն խաշեք, առանձնացրեք դեղնուցը, վերցրեք կեսը։
• Տրորեք այն։
• Կաթսայի մեջ լցրեք 1 բաժակ արևածաղկի ձեթ, մեղրամոմ։
• Դրեք դանդաղ կրակի վրա, որ մեղրամոմը հալվի։
• Ավելացրեք դեղնուցը, սառեցրեք, անցկացրեք թանզիֆով։
Ամենաընթերցվածը