Ջրով նրբաբլիթների հայտնի բաղադրատոմսը xohanoc.am-ի կողմից


Բաղադրիչներ
Ալյուր — 1 բաժակ
Սերուցքային կարագ — 3 ճ/գ
Ջուր — 2,5 բաժակ
Շաքարավազ— 2 ճ/գ
Հավկիթ — 2 հատ
Աղ —մի պտղունց
Բուսական — 50 մլ
Ինչպես պատրաստել
Առանձին խորը ամանում հարում ենք ձուն, ավելացնում աղ, շաքարավազ և կրկին հարում:
Զանգվածին ավելացնում ենք ջուր և կրկին հարում:
Ճիշտ քանակությամբ վերցված ալյուրը մաղելով ավելացնում ենք զանգվածին և հարում էլեկտրական հարիչով:
Հարում ենք այնքան, որ ալյուրի գնդիկներ ընդհանրապես չմնան:
Պատրաստի խմորին ավելացնում ենք հալեցրած սերուցքային կարագը և խառնում:
Վերջ ձեր նրբաբլիթի խմորը պատրաստ է թխվելու համար: Նրբաբլիթները թխում ենք փոքրիկ տապակի մեջ՝ նախապես մի փոքր բուսական յուղ ավելացնելով:
