Ջրածնի պերօքսիդը կենցաղում կիրառելու մի քանի եղանակ

Դիտումներ 157
Ջրածնի պերօքսիդը կենցաղում կիրառելու մի քանի եղանակ

Ջրածնի պերօքսիդի խառնուրդի միջոցով կարելի է ոչ միայն մշակել վերքերը, այլև կիրառել այն կենցաղում: Միայն թե նկատի առնեք, որ օգտագործել կարելի է միայն 3 տոկոսանոց ջրածնի պերօքսիդը, որը վաճառվում է դեղատներում:

Սպիտակեցնում է հագուստը

Սպիտակ հագուստը թրջեք մեկ բաժակ ջրածնի պերօքսիդ ավելացրած ջրի մեջ. դա կնպաստի, որ հագուստը հետագայում չդեղնի: Այն նաև դժվարանցանելի հետքերն է մաքրում. անհրաժեշտ է միայն հետքի վրա մի քիչ ջրածնի պերօքսիդ լցնել, թողնել մեկ րոպե, տրորել խոզանակով, ապա լվանալ սառը ջրով:


Մաքրում է կաթսաներն ու թավաները

Այս նպատակով կարելի է օգտագործել կերակրի սոդայի ու ջրածնի պերօքսիդի խառնուրդը: Խառնեք դրանք, մինչև շիլայանման զանգված ստանալը: Այդ մածուկը քսեք կեղտոտ մասերին, թողեք որոշ ժամանակ, ապա լվացեք տաք ջրով:

Մաքրում է ափսեները

Կարող եք 50 մլ ջրածնի պերօքսիդ ավելացնել աման լվանալու մեքենայի կամ ամանի հեղուկի մեջ:

Բուժում է ոտքերի սունկը

Ջրածնի պերօքսիդը խառնեք ջրին (1:1) ու ամեն երեկո ախտահարված մասերը մշակեք այս լուծույթով:

Կանխում է բույսերի  սնկային հիվանդությունները

Այս նպատակով 1 լիտր ջրին 30մլ ջրածնի պերօքսիդ ավելացրեք, դրանով մաքրեք տնային բույսերի տերևները կամ պարզապես այդ լուծույթը ցողեք բույսերի վրա:

Արագացնում է բույսերի աճը

Անձրևաջրերի մեջ ջրածնի պերօքսիդ է պարունակվում, այդ է պատճառը, որ անձրևի դեպքում բույսերն ավելի արագ են աճում: Բույսերի սերմերը կարող եք թրջել ջրածնի պերօքսիդի լուծույթի մեջ (2 բաժակ ջրին 30մլ). դա կօգնի ազատվել սնկերի սերմերից ու արագացնել ծլելու գործընթացը:

Երկար ժամանակ թարմ է պահում աղցանի տերևներն ու կանաչին

Որպեսզի կանաչին շուտ չթոշնի, կես բաժակ ջրին 1 ճաշի գդալ ջրածնի պերօքսիդ խառնեք ու լուծույթը ցողեք կանաչու վրա:

Պայքարում է վզի ցավի դեմ

Եթե մկաններում ցավի տհաճ զգացում ունեք, թրջեք թաշկինակը ջրածնի պերօքսիդի մեջ, դրեք այն վզին, ու սրբիչով ծածկեք: Թողեք 10-20 րոպե: Լուծույթը կտաքացնի մկաններն ու կանցկացնի լարվածությունը:

Կօգնի գրիպի ժամանակ

1ճ.գ. ջրածնի պերօքսիդը խառնեք 1 բաժակ գազը հանած հանքային ջրի հետ ու ստացված լուծույթն օգտագործեք որպես սփրեյ շնչուղիների համար:

Բերանը ողողելու համար

Բերանի խոռոչի վերքերից ու խոցերից ազատվելու համար 10մլ ջրածնի պերօքսիդը բերանում 5 րոպե պահեք, բայց կուլ մի տվեք: Սա օգնում է նաև ճերմակեցնել ատամներն ու նվազեցնում է կարիեսի առաջացման ռիսկը: Այն կարելի է նաև ատամի մածուկի հետ խառնել:

Կօգնի ատամի ցավի դեպքում

Մինչև ատամնաբույժին դիմելը կարող եք ջրածնի պերօքսիդը խառնել ջրի հետ, մի քանի րոպե ստացված հեղուկը պահել բերանում: Դա կօգնի որոշ ժամանակով թուլացնել ցավը:

Կոնտակտային լինզաների մանրէազերծման համար

Կոնտակտային լինզաները մաքրելու համար նախատեսված դեղատներում վաճառվող լուծույթը երբեմն կարող եք փոխարինել ջրածնի պերօքսիդով: Այն քայքայում է լինզայի վրա հավաքված սպիտակուցները:

Օգնում է տանը մաքրություն անելիս

Ջրածնի պերօքսիդը ոչնչացնում է մանրէները: Կարող եք մի քիչ ջրածնի պերօքսիդի լուծույթ լցնել կտորի վրա կամ այն ավելացնել մաքրող միջոցին: Բացի այդ այն լավ մաքրում է հայելիները, նրանով կարելի է մանրէազերծել նաև բաղնիքը: Ջրածնի պերօքսիդը հիանալի վերացնում է բորբոսը:

Հատակը լվանալու ու մանրէազերծելու համար

Այս նպատակով կարող եք օգտագործել 4 լիտր ջրին կես բաժակ ջրածնի պերօքսիդ խառնուրդը:

Բուժում է կոկորդի ցավը

Կոկորդի ցավը մեղմացնելու համար 1/2 բաժակ գոլ ջուրը խառնեք 1/4 բաժակ ջրածնի պերօքսիդի հետ ու դրանով ողողեք կոկորդը: Այն հիանալի միջոց է մրսածության հիվանդությունների պրոֆիլակտիկայի համար, քանի որ սպանում է ցավ առաջացնող բակտերիաները:

Ականջները մաքրելու համար

Մի քանի կաթիլ ջրածնի պերօքսիդ խառնեք գոլ ջրի հետ: Ականջի չոփիկների օգնությամբ այդ լուծույթով մաքրեք ականջները:

Եղունգները սպիտակեցնելու համար

Բամբակը թրջեք ջրածնի պերօքսիդի մեջ ու դրանով մաքրեք եղունգները: Դրա շնորհիվ նրանք ավելի լավ տեսք կունենան:

Կօգնի մաքրել ու թարմացնել սալիկների միացման տեղերը

Ջրածնի պերօքսիդի միջոցով կարող եք սպիտակեցնել սալիկների մգացած միացման տեղերը: Քսեք այն կեղտոտված տեղերին, թողեք 30 րոպե, ապա տրորեք չոր խոզանակով:

Ատամի խոզանակը մանրէազերծելու համար

Խոզանակի վրայից մանրէները հեռացնելու համար անհրաժեշտ է այն մի քանի րոպեով 3 տոկոսանոց ջրածնի պերօքսիդի մեջ թողնել, ապա լվանալ ջրով:

Ակվարիումի համար

Ջրածնի պերօքսիդը կօգնի պայքարել նաև կապտականաչ ջրիմուռների դեմ: Դրա համար անհրաժեշտ է 10լ ջրին 25մլ ջրածնի պերօքսիդ ավելացնել ամեն օր: Երեք օրից արդյունքն արդեն ակնհայտ կլինի:

 

Աղբյուրը ՝ http://hayastan24.com/?p=9741&l=am

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը