Ջրածնի պերօքսիդը հզոր միջոց է կենցաղում մի քանի եղանակով օգտագործելու համար


Ջրածնի պերօքսիդի խառնուրդի միջոցով կարելի է ոչ միայն մշակել վերքերը, այլև կիրառել այն կենցաղում: Միայն թե նկատի առնեք, որ օգտագործել կարելի է միայն 3 տոկոսանոց ջրածնի պերօքսիդը, որը վաճառվում է դեղատներում:
Սպիտակեցնում է հագուստը
Սպիտակ հագուստը թրջեք մեկ բաժակ ջրածնի պերօքսիդ ավելացրած ջրի մեջ. դա կնպաստի, որ հագուստը հետագայում չդեղնի: Այն նաև դժվարանցանելի հետքերն է մաքրում. անհրաժեշտ է միայն հետքի վրա մի քիչ ջրածնի պերօքսիդ լցնել, թողնել մեկ րոպե, տրորել խոզանակով, ապա լվանալ սառը ջրով:
Մաքրում է կաթսաներն ու թավաները
Այս նպատակով կարելի է օգտագործել կերակրի սոդայի ու ջրածնի պերօքսիդի խառնուրդը: Խառնեք դրանք, մինչև շիլայանման զանգված ստանալը: Այդ մածուկը քսեք կեղտոտ մասերին, թողեք որոշ ժամանակ, ապա լվացեք տաք ջրով:
Մաքրում է ափսեները
Կարող եք 50 մլ ջրածնի պերօքսիդ ավելացնել աման լվանալու մեքենայի կամ ամանի հեղուկի մեջ:
Բուժում է ոտքերի սունկը
Ջրածնի պերօքսիդը խառնեք ջրին (1:1) ու ամեն երեկո ախտահարված մասերը մշակեք այս լուծույթով:
