Ձմռանը թոքերը լորձից մաքրելու և հազից ազատվելու լավագույն միջոցը. Գրում է ՝ med.tert.am - ը

Դիտումներ 778
Ձմռանը թոքերը լորձից մաքրելու և հազից ազատվելու լավագույն միջոցը. Գրում է ՝ med.tert.am - ը

Ձմռանը մարդիկ հաճախ են հիվանդանում և հատկապես տուժում է շնչառական համակարգը: Սակայն կա մի հիանալի բաղադրատոմս, որը կօգնի մեղմացնել հազը և շուտ ապաքինվել:

 

Մշտական հազի դեպքում մարդը չի կարողանում աշխատել, նրա մոտ անընդհատ նկատվում են գլխացավեր, ցավեր կրծքավանդակի հատվածում և քնի խանգարումներ:

 

Հազի ժամանակ բժիշկը սովորաբար օշարակներ է նշանակում, քանի որ դրանք լավագույն բուժումն են այդ դեպքում: Սակայն հարկավոր է հաշվի առնել, որ այդ լուծույթները նաև վնաս են հասցնում և կարող են երկարատև բարդություններ առաջացնել:

 

 


Հիվանդանալու դեպքում, իհարկե, հարկավոր է դիմել բժշկի և հանձնել անհրաժեշտ բոլոր անալիզները, սակայն պետք չէ անտեսել նաև բնական միջոցները, որոնք երբեմն ավելի արդյունավետ են լինում քան քիմիական դեղորայքը:

 

Ձեզ ենք ներկայացնում մի արդյունավետ բնական միջոց, որի բաղադրության մեջ մտնող բոլոր բաղադրիչներն անչափ օգտակար են ու արդյունավետ:

 

Բաղադրությունը.

 
 

 

·         1 ճ.գ. կոճապղպեղ (թարմ կամ փոշի),

 

·         չմշակված մեղր,

 

·         ձիթայուղ,

 

·         ալյուր,

 

·         մառլյա, անձեռոցիկ, սպեղանի (пластырь):

 

 

Օգտագործման եղանակը.

 

Խառնել ալյուրն ու մեղրը, այնուհետև ավելացնել կոճապղպեղը և լավ խառնել: Ստացված զանգվածից մի փոքր դնել անձեռոցիկի վրա, փաթաթել մառլյայով, ամրացնել սպեղանիով և օգտագործել որպես կոմպրես: Կոմպրեսը հարկավոր է թողնել 3 ժամ:

Աղբյուր ՝ http://med.tert.am/am/news/2017/12/20/baxadratoms/28982

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը