Ձմռան համար պատրաստում ենք մարինացված լոլիկ․ բաղադրատոմս
Բաղադրիչներ.
մանր լոլիկներ,
յուրաքանչյուր 1 լ ջրի համար՝
աղ – 2 լիքը ճ. գդ.,
շաքարավազ – 2 լիքը ճ. գդ.,
քացախ – 2 ճ. գդ.,
հատիկ պղպեղ,
չորացրած սամիթի ճյուղեր,
սխտոր – 1 գլուխ,
դափնու տերև
Մանր լոլիկները լվանալ:
Մաքուր բանկաների տակ դնել դափնու տերևներ, սամիթի ճյուղ և սխտորի ատամիկներ:
Ջուր եռացնել: Լոլիկները շարել բանկաների մեջ, վրան լցնել ջուրը:
Կափարիչները ծածկել, թողնել մի քանի րոպե:
Ապա ջուրը թափել կաթսայի մեջ:
Ավելացնել աղ, շաքարավազ, 2 դափնու տերև, մի փոքր ջուր ավելացնել, եռացնել, մինչև շաքարն ու աղը լուծվեն:
Կրակն անջատել, ավելացնել քացախը:
Աղաջուրը լցնել լոլիկների վրա:
Բանկաները շարել մեծ կաթսայի մեջ՝ ստերիլացնելու համար:
Ստերիլիզացնել 15 րոպե:
Հետո փակել, ստուգել հերմետիկությունը և շուռ տալ:
Ծածկել, թողնել հովանա:
Պահել սառը տեղում: