Ձմերուկի օգտակար հատկությունները զարմացրել են նույնիսկ գիտնականներին և բժիշկներին


Բաղադրությունը: Ջուր` 88-95%, շաքարներ` 3-10%, ազոտային նյութեր` 1-1,2%, ճարպեր` 0,1-0,15%, բջջաթաղանթ` 2-2,4%:
Պարունակում է նաեւ 7-40 մգ վիտամին C, 1-1,2 մգ վիտամին A, B խմբի վիտամիններ, 14 մգ կալցիում, 64 մգ կալիում, 224 մգ մագնեզիում, 7 մգ ֆոսֆոր, 1 մգ երկաթ: Կիրառությունը:
Միջնադարում բժիշկները ձմերուկը կիրառել են տենդի դեպքում: Ռուսական ժողովրդական բժշկությունը ձմերուկի չհասունացած կորիզների հյութն օգտագործել է տենդի, բորբոքային ուռուցքների, ցավոտ միզածորության դեմ:
Վրացիները ձմերուկն օգտագործել են որպես միզամուղ միջոց, ինչպես նաեւ` դեղնախտի դեմ: Ձմերուկի կանաչ կեղեւը հում կամ չորացրած տեսքով տալիս են կոլիտով տառապողներին:
Սերմերն ունեն արյունահոսությունը կանգնեցնող, հակաճիճվային, հակադեղնախտային հատկություն:
Ձմերուկն օգտակար է բոլորին, բայց առավել եւս` սկլերոզով, արտրիտով, պոդագրայով տառապողներին:
Ըստ Ամիրդովլաթ Ամասիացու, ձմերուկը գինու և քացախի հետ ուտելու դեպքում շատացնում է մեզը եւ մաքրում միզափամփուշտը: Ձմերուկով մոնոդիետան կարելի է կիրառել 20-35 օր, որի ընթացքում հիվանդը կազատվի ավելորդ քաշից, օրգանիզմը կմաքրվի բոլոր տեսակի քարերից եւ բազմաթիվ այլ հիվանդություններից:
Ձմերուկի առողջարար հատկությունները
1. Բուժում է ասթման
Ձմերուկը պարունակում է հակաօքսիդանտ, որը նվազեցնում է օրգանիզմում առկա թունավոր նյութը, ինչն էլ հանգեցնում է ասթմայի նոպաների նցազեցմանը:
2. Հակաբորբոքային միջոց է
Բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ձմերուկը երկու անգամ շատ լիկոպին է պարունակում, քան լոլիկը: Լիկոպինը հզոր միացություն է, որը հանդիսանում է հակաօքսիդանտների փոխադրամիջոց: Իսկ հակաօքսիդանտները նաև հակաբորբոքային հատկություն ունեն:
3. Օգնում է լեղապարկի հետ կապված խնդիրների հաղթահարմանը
Ձմերուկի հյութը օգնում է երիկամներից քարերի հեռացմանը: Քանի որ այդ հյութը ուժեղ միզամուղ է, օգտակար է երիկամների և լեղապարկի առողջության համար:
4. Ամրացնում է ոսկորները և կանխում հոդաբորբը
Ձմերուկը հարուստ է բետա-կարոտինով, վիտամին C-ով, որոնք նվազեցնում են բորբոքումները և օգնում հոդաբորբի բուժմանը:
5. Հիմնային միջավայր է ապահովում մարմնի համար
Ձմերուկը օրգանիզմում սննդարար նյութերը չեզոքացնելու հզոր հատկություն ունի: Այն հիմնային միջավայր է ստեղծում օրգանիզմում և օգնում պայքարելու հիվանդությունների դեմ:
6. Բուժում է աղիների անանցելիությունը
Ձմերուկի հյութը թուլացնում է աղիների անանցելիությունը և շատ արդյունավետ է թույների դուրսբերման համար:
7. Օգտակար է աչքերի համար
Ձմերուկի մեջ առկա բետա-կարոտինը պաշտպանում է աչքերը տարիքային խնդիրներից և կանխում է գիշերային կուրությունը:
8. Նվազեցնում է սրտի նոպաների հավանականությունը
Ձմերուկի մեջ առկա վիտամինները որոշիչ դեր ունեն սրտի նոպաների և կաթվածի կանխման հարցում:
9. Վերացնում է մաշկի թերությունները
Ձմերուկը կարելի է քսել դեմքին, մի քանի րոպե պահել և լվանալ գոլ ջրով:
