Ձմերուկի մուրաբայի պատրաստման եղանակը

Դիտումներ 270

Ձմերուկի մուրաբայի պատրաստման եղանակը

Բաղադրամասեր

  • 1 կգ ձմերուկին ՝

  • 1.5 կգ. շաքարավազ,

  • 400 գ. ջուր,

  • կիտրոնի հյութ,

  • վանիլին

 



Պատրաստման եղանակը

Ձմերուկի մուրաբա

  • Ձմերուկի միջուկը կեղևից առանձնացնել, այնուհետև կեղևի սպիտակ մասը 2-3 սմ երկարությամբ կտրատել, 20 րոպե դնել կրաջրի մեջ:

  • Ձմերուկի կտորները կրից հանելուց հետո սառը ջրով լվանալ, իսկ այնուհետև գցել տաք ջրի մեջ, և 5-10 րոպե եփել, որից հետո մաղով քամել և սառեցնել:

  • Շաքարավազով օշարակ պատրաստել: Ձմերուկի կտորները դնել կաթսայի մեջ, եռման օշարակը լցնել վրան, 20-30 րոպե եփել, որից հետո կրակի վրայից վերցնել և 2-3 ժամ թողնել օշարակում: Այս գործողությունը երկրորդ անգամ կրկնել:

  • Մուրաբան դնել մարմանդ կրակի վրա և եփել մինչև պատրաստ լինելը: Կրակի վրայից վերցնել առաջ մեջը վանիլին և կիտրոնի հյութ լցնել:





Ամենաընթերցվածը