Ձիթապտղի տերևների բուժիչ հատկությունները

Ձիթապտղի ծառն ապրում է շուրջ 2000 տարի ու սուրբ ծառ է համարվում: Նրա տերևների բուժիչ հատկությունների մասին իմացել են դեռ հին Եգիպտոսում և օգտագործել են բժշկության, ինչպես նաև փարավոնների մումիաները պատրաստելու մեջ:
Ձիթապտղի տերևները մանրէասպան, հակասնկային ու հակավիրուսային հատկանիշներով են օժտված: Դրանք օգտագործվում են կանդիդոզի, մենինգիտի, էնցեֆալիտի, գրիպի, հերպեսի, հեպատիտի, թոքաբորբի, թոքախտի, ինֆեկցիաների ժամանակ: Նրանք նաև իմունային ու սիրտ-անոթային համակարգի հզոր պաշտպաններ են, մեծացնում են օրգանիզմի ակտիվությունը, կարգավորում են անոթային ճնշումը, դիաբետի ու Ալցհեյմերի հիվանդության դեմ պրոֆիլակտիկ միջոց են:
Երկար ժամանակ ու պարբերաբար օգտագործելու դեպքում դրանք կարող են նպաստել նաև աթերոսկլերոզի հետզարգացմանը:
Միչիգանի բժշկական համալսարանի հետազոտությունները պարզել են, որ ձիթապտղի տերևներում պարունակվող օլեուրոպեին նյութը կարգավորում է արյան մեջ շաքարի քանակությունը:
Ձիթապտղի տերևները 4 անգամ ավել կալիում, մագնիում, ֆոսֆոր, սելեն ու ցինկ են պարունակում, քան կանաչ թեյը: Այս հանքանյութերը բարձր հակաօքսիդանտ ուժ ունեն և ունակ են պայքարել ծերացման դեմ, արագացնում են նյութափոխանակությունն ու օգնում արագ դուրս հանել ճարպերը:
Խորհուրդ է տրվում ձիթապտղի տերևներից թեյ պատրաստել ու խմել 3-4 ամիս, օրվա մեջ 3-4 բաժակ: Այս կերպ կարող եք մեկ ամսվա մեջ համարյա 6 կգ քաշ կորցնել՝ թեյը համադրելով առողջ, համակարգված սննդակարգի ու ֆիզիկական վարժությունների հետ:
Բաղադրիչները
- 1 լիտր ջուր
- 2 ճաշի գդալ ձիթապտղի տերևներ
Պատրաստելու եղանակը:
Եռացրեք 1 լիտր ջուրը, ավելացրեք 2 ճաշի գդալ ձիթապտղի տերևները, փակեք կափարիչով, թողեք 20 րոպե:
Ձիթապտղի թեյը խորհուրդ չի տրվում օգտագործել հղիներին ու կերակրող մայրերին:
Աղբյուրը ՝ http://hayastan24.com/?p=16867&l=am
