Ձեզ կսովորեցնենք պատրաստել շատ համեղ տորթ Էսկիմո

Դիտումներ 227

Ձեզ կսովորեցնենք պատրաստել շատ համեղ տորթ Էսկիմո

Բաղադրիչներ

Խմորի համար

Ալյուր – 1 բաժակ,
Շաքարավազ – 1 բաժակ,
Ձու – 4 հատ,
Սառը ջուր – 10 ճ/գ,
Կակաո – 2 ճ/գ,
Սոդա – 1/2 թ/գ,
Վանիլին – 1 թ/գ,

Կրեմի համար

Տաք կաթ – 1 բաժակ,
Ձու – 2 հատ,
Ալյուր – 3 ճ/գ,
Շաքարավազ- 1 բաժակ,
Վանիլին,
Կարագ – 250 գ,

 



Ջնարակի համար

Շաքարավազ – 2 ճ/գ,
Կակաո – 2 ճ/գ,
Թթվասեր – 2 ճ/գ,
Կարագ – 50 գ

Պատրաստման եղանակը

Առանձնացնել ձվերի սպիտակուցները դեղնուցներից: Սպիտակուցները լավ հարել:

Դեղնուցները խառնել 1 բաժակ շաքարավազի հետ, հարել՝ մինչև սպիտակելը:

Ավելացնել 1/2 թ/գ սոդան, 10 ճ/գ սառը ջուրը, վանիլինը, 2 ճ/գ կակաոն, դանդաղ խառնելով՝ ավելացնել հարած սպիտակուցը:

Անընդհատ խառնելով աստիճանաբար ավելացնել 1 բաժակ ալյուրը:

Կաղապարը պատել կարագով, լցնել խմորը, հարթեցնել:

Մոտ 30-40 րոպե թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

 



Պատրաստել կրեմը․ ԷԹասի մեջ խառնել 2 ձուն, 1 բաժակ շաքարավազը և 3 ճ/գ ալյուրը, լավ հարել, ավելացնել 1 բաժակ տաք կաթը, խառնել և դնել ցածր կրակի վրա: Անընդհատ խառնելով՝ հասցնել եռման, թողնել 1 րոպե և վերցնել կրակից: Լրիվ սառեցնել: Հարել փափուկ կարագը վանիլինի հետ: Անընդհատ հարելով՝ գդալ-գդալ ավելացնել եփած, սառած զանգվածը:

Շաքարավազը խառնել կակաոյի և թթվասերի հետ: Դնել կրակին և անընդհատ խառնելով՝ եփել մինչև եռալը: Վերցնել կրակից և ավելացնել կարագը, լավ խառնել, որպեսզի ստացվի փայլուն, հարթ զանգված, սառեցնել:

Սառած խմորի շերտը պատել ամբողջ կրեմով, ուղղել և դնել սառնարանը մոտ 30 րոպե:

Հանել սառնարանից, վրան լցնել ամբողջ ջնարակը, նորից հարթեցնել և նորից դնել սառնարանը:



Ամենաընթերցվածը