Ձեր մտքով անգամ չի անցնի թե ինչ օգտակար հատկություններ ունի խոզի ճարպը․ Անհավանական հատկությունների մասին

Դիտումներ 730
Ձեր մտքով անգամ չի անցնի թե ինչ օգտակար հատկություններ ունի խոզի ճարպը․ Անհավանական հատկությունների մասին

Հնէաբանները կարծում են, որ խոզի մաշկի տակ պարունակվող ճարպից` մեզ ծանոթ սալի ստացման գաղտնիքները հայտնի են եղել այժմյան Իտալիայի տարածքում 3000 տարի առաջ։ Նորագույն ժամանակներում աղի մեջ պատրաստված խոզի ճարպը, նույնն է` սալը, առավել հարգի է Արևելյան Եվրոպայի երկրներում և Գերմանիայում։ Համարվում է, որ լավագույնն այն սալն է, որ դեռ չի հասցրել խտանալ, այսինքն` հյուսվածքները դեռ «ողջ» են։

 


20-րդ դարի 60-ականներից զտված բուսական յուղերի շուկայի ընդարձակմանը համընթաց` ետին պլան նահանջեցին կարագը, խոզի ճարպը, և այլն` որպես խոլեստերին պարունակող կենդանական յուղեր։
Սալն այն սննդամթերքն է, որն առավել չափով համապատասխանում է հին իմաստունների վաղուց ի վեր թևավոր դարձած ճշմարիտ արտահայտությանը. «ամեն մթերք կարող է ծառայել որպես դեղ կամ որպես թույն` կախված չափաքանակից»։

Ինչպե՞ս պատրաստել խոզի ճարպ տնային պայմաններում 

Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/Inchpe%D5%9Es-patrastel-xozi-&arp-tbayin-paymannerum-3700/basic

Սալի քիմիական բաղադրությունը
Խոզի ենթամաշկային ճարպի էներգետիկ արժեքը շատ բարձր է` 770կկալ (100 գ հումքի մեջ)։

Հարուստ է ճարպի մեջ լուծվող A, E, D, K2 վիտամիններով, չի պարունակում թունավոր և ռադիոակտիվ նյութեր, քանի որ նպաստում է դրանց հեռացմանն օրգանիզմից։
Սալի հիմնական հարստությունը արախիդոնի ճարպաթթուն է և սելեն միկրոտարրը, ընդ որում` լավ յուրացվող։

Սելենը, ինչպես հայտնի է, ունի համակարգային նշանակություն մարդու օրգանիզմի համար։ Պատահական չէ, որ խորհուրդ է տրվում ուտել սալը սխտորի հետ, որը նույնպես հարուստ է սելենով։ Միաժամանակ կարելի է պնդել, որ սալի հետ լավ է համակցվում հում բանջարեղենը և կանաչին, հատկապես համեմը և դրա սերմը, որոնք նույնպես սելեն են պարունակում, նաև արևածաղկի յուղը, և խնձորի կամ խաղողի քացախը, սև հացը։

Արախիդոնի ճարպաթթուն, ինչպես և սելենը, անհրաժեշտ է օրգանիզմի բոլոր բջիջներին. այն պարունակվում է բջիջների թաղանթում։ Սելենը և արախիդոնի թթուն հզոր հակաօքսիդանտներ են և շատ օգտակար են սրտին։
Գերմանացի գիտնականները նույնիսկ խորհուրդ են տալիս ուտել օրը 15-20 գ սալ։
Կան տվյալներ, որ խորհրդային ժամանակներում Պոլիտբյուրոյի բոլոր անդամները պարտադիր պետք է ուտեին օրը 15-20 գ սալ։ Ինֆեկցիոնիստ բժիշկները կարծում են, որ սալը, ի տարբերություն մսեղենի և ձկնեղենի, չի պարունակում վնասատու միկրոօրգանիզմներ։

 

Արախիդոնի ճարպաթթու
Չի պարունակվում բուսական յուղերում, անհրաժեշտ է հորմոնների գոյացման և խոլեստերինի բնականոն փոխանակման համար։ Պարունակվում է խոզի ճարպում-2գ` 100 գրամի մեջ, կարագում-0,2 գ, որոշ այլ կենդանական ճարպերում-0,6 գ, ձկան յուղում-30 գ, և ճարպ պարունակող հյուսվածքներում։ Օրգանիզմի 1 օրվա պահանջարկը 5 գ է։

Դասվում է չհագեցած, մարդու օրգանիզմում ոչ սինթեզվող ճարպաթթուների շարքին, թեև կարող է փոքր քանակությամբ սինթեզվել լինոլի ճարպաթթվից։
Լինոլի ճարպաթթուն շատ է չզտված արևածաղկի` 15-60 %, եգիպտացորենի-43-55% յուղերի մեջ և այլն, քիչ է ձիթայուղում-4-14%, կա խոզի ճարպում-8-10% և կարագում 4-5%։

Որպես կոշտ ճարպերին փոխարինող յուղ` առաջարկվող մարգարինում պարունակվող լինոլի թթուն զուրկ է կենսաբանական արժեքից։ Սալը պարունակում է նաև լինոլենի, պալմիտինի և օլեինի ճարպաթթուներ, ինչի շնորհիվ իր կենսաբանական ակտիվությամբ չի զիջում բուսական յուղերին։
Արախիդոնի ճարպաթթուն, լինոլի և լինոլենի թթուների հետ համատեղ, հայտնաբերվել է 20-րդ դարի 30-ական թվերին։ Ճարպերի այս համախումբն անվանվել է F վիտամին` թարգմանաբար «ճարպ (fat) կենսանյութ»։

Համարվում է, որ մարդու սննդակարգում ընդգրկված հագեցած, միա- և բազմաչհագեցած ճարպերի փոխհարաբերակցությունը պետք է լինի` 4։5։1. սալի մեջ այն հավասար է 4։6։1։ Նման լավ բալանսավորված բաղադրություն քիչ թվով բնական յուղեր ունեն։ Օրինակ` կենբսաբանական ակտիվությամբ խոզի ճարպը 5 անգամ գերազանցում է կարագին։

Խորհուրդներ, ժողովրդական դեղատոմսեր
Ի տարբերություն բուսական յուղերի` ճարպի հալման ջերմաստիճանը (130 C) բարձր է։ Ճարպի վրա խորհուրդ է տրվում տապակել սննդամթերքը։ Խորհուրդ չի տրվում հասցնել եռման ջերմաստիճանի, քանի որ ամբողջովին հալած ճարպում կուտակվում են թունավոր նյութեր, իսկ կենսաբանորեն ակտիվ նյութերը տրոհվում են։ Խստորեն հակացուցված է հալեցրած ճարպի կրկնակի օգտագործումը։

Հակացուցումներ. Շաքարային դիաբետ, լյարդի և ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ, շագանակագեղձի ադենոմա, ստամոքսահյութի ցածր թթվայնություն։
Լեղամուղ. Կանոնավոր խոզի սալ ուտելու դեպքում` օրը 15-20 գրամ, կանոնավորվում է լեղապարկի կրճատման ֆունկցիան։
Վարիկոզ. Խոզի ճարպը նվազեցնում է վարիկոզի հետևանքով առաջացող ցավերը։ Անալի սալի կտորը դրեք այտուցված երակի վրա և ոչ ձիգ ամրացրեք` քնելուց առաջ, առավոտյան հանեք։
Հոդացավ. Հալեցրեք սալը, գոլ վիճակում ներմերսեք հոդերին, փաթաթեք լաթով։ Շարունակեք 5-10 օր։
Ոտնաթաթի կոշտուկի ներքին գերաճ. Խառնեք 100 գ տաք հալեցրած ճարպ, 100 մլ քացախաթթու, 1 հում ձու, 1 թ/գ մեղր, 48 ժամ թրմեք։ Ընդունեք տաք լոգանք, կոշտուկի եզրային մաշկը վիրակապեք, հագեք գուլպաներ` կատարեք քնելուց առաջ։ Շարունակեք 5-10 օր։

 

Ինչպես ճիշտ տապակել կարտոֆիլը 


Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/Inchpes-&isht-tapakel-kartofily-3747/basic

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը