Ձեր մարմինը հուշում է, որ C վիտամինի պակաս ունեք. Աչքաթող մի արեք այս նշանները

Դիտումներ 445
Ձեր մարմինը հուշում է, որ C վիտամինի պակաս ունեք. Աչքաթող մի արեք այս նշանները

Վիտամին C-ն (ասկորբինաթթուն) բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, նվազեցնում է շնչուղիների հիվանդությունների հավանականությունը, կարգավորում մազանոթների թափանցելիությունը` նպաստելով ողջ անոթային համակարգի առաձգականության բարելավմանը։

 

 

Այս վիտամինը բարերար ացդեցություն ունի կենտրոնական նյարդային համակարգի վրա, խթանում է էնդոկրին գեղձերի գործունեությունը, նպաստում օրգանիզմի կողմից երկաթի յուրացմանն ու արյան արտադրմանը, արգելակում է քաղցկեղածին նյութերի գոյացումը։. Վիտամին C-ի մեծ քանակությամբ օգտագործումը շատ օգտակար է շաքարային դիաբետով հիվանդների, ծխախոտամոլությամբ տառապողների, հակաբեղմնավորիչ դեղահաբեր օգտագործող կանանց, ինչպես նաև մարսողական համակագի հետ խնդիրներ ունեցող տարեցների համար։

Իսկ հիմա ուշադրություն. 

 


Երբ օրգանիզմ ունի վիտամին C-ի պակաս սկզբնական շրջանում առաջանում է ընդհանուր թուլություն, թորշոմածություն, արագ հոգնածություն, քնկոտություն, գլխապտույտ:
Նշված երևույթներն ավելի հաճախ ի հայտ են գալիս գարնանը:

 

 

Այնուհետև նկատվում է շրթունքների, ականջների, քթի, եղունգների կապտություն, լնդերն ուռչում են, խոցոտվում և արյունահոսում, բերանից զգացվում է տհաճ հոտ, շարժվում և ընկնում են ատամները:
C անվիտամինության ծայրագույն աստիճանը` լնդախտը (ցինգա) հազվադեպ է հանդիպում, ուղեկցվում է ցանով (սկզբում կարմիր, այնուհետև` կապտասև), արյունազեղումներով, ստամոքսաղիքային համակարգի ֆունկցիաների խանգարումներով: Կտրուկ նվազում է օրգանիզմի դիմադրողականությունը վարակիչ հիվանդությունների հանդեպ:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը