Ջեմով պոնչիկների շատ համեղ և պարզ բաղադրատոմս

Դիտումներ 407
Ջեմով պոնչիկների շատ համեղ և պարզ բաղադրատոմս

Բաղադրությունը`

Տաք ջուր – 1 և 1,3 բաժակ,

Չոր խմորիչ – 2 թեյի գդալ

Շաքարավազ – 2 ճաշի գդալ

Աղ մի պտղունց

Վանիլ,

Բուսայուղ – 30 մլ

Ալյուր – 4 բաժակ

Բուսայուղ տապակելու համար

Ելակի ջեմ


Պատրսատման եղանակը՝

Լցնել 55 աստիճանի ջուր:

Շաքարավազը և խմորիչը ցանել վրան:

Ծածկել, թողնել 10 րոպե:

Ջրի վրա փրփուր պիտի առաջանա:

Ավելացնել աղ, վանիլ, կարագ, հարել:

Ավելացնել ալյուր, խմոր հունցել, որ ձեռքերի չկպչի:

Ծածկել, թողնել 10 րոպե, նորից հունցել, ծածկել, մի ժամ թողել տաք տեղում: 

Մեկ ժամ հետո խմորը բաժանել երկու մասի, ամեն մեկը բացել 5 մլ հաստությամբ, թեյի բաժակով շրջանակներ կտրել, մեջը դնել ոչ լիքը թեյի գդալ ջեմ, փակել երկրորդ շրջանակով, ծայրերը փակել, շարել յուղած սինու վրա, թողնել 15 րոպե: Կաթսան լցնել բուսայուղով` մոտ 3 սմ և թխել փքաբլիթները ամեն կողմից կես րոպե: Թողնել մի քիչ սառչեն, շաքարի փոշի ցանել:

Մատուցել տաք կակաոյի հետ:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը