Լոբին բուժում է սիրտը, քաղցկեղը, խոլեստերինը, շաքարը, մաշկային խնդիրները. Նաև զգուշացեք հակացուցումներից

Դիտումներ 998

Լոբին բուժում է սիրտը, քաղցկեղը, խոլեստերինը, շաքարը, մաշկային խնդիրները. Նաև զգուշացեք հակացուցումներից

Լոբի (Phaseolus vulgaris), ընդավորների ընտանիքին (Leguminosae) պատկանող խոտանման ցողուններով բույս։ Ըստ թփի ձևի՝ լոբին կարող է լինել փաթաթվող և թփային։

Բուժիչ նպատակներով մթերում են ծաղիկները և արդեն հասունացած պտղի պատիճը։ Ծաղկաբաժակի թերթիկները ձուլված են խողովակի ձևով, դա է պատճառը, որ մեղուն դժվարանում է հասնել ծաղկահյութին։ Այնուամենայնիվ երկար կնճիթիկ ունեցող հայկական դեղին մեղուն կարողանում է ծակել ծաղկաթերթերը։ Ծաղիկը չորացնում են բաց ծածկի տակ։ Ունի տարրալուծող, արյունը մաքրող հատկություն։ Պատիճը չորացնում են արևի տակ, պարունակում է հակադիաբետիկ նյութ (արգինին)։

Լոբի և դափնի. երկու դեղատոմս գիրության և շաքարախտի դեմ 

Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/Lobi-EV-dapni.-erku-dexatoms-girutyan-EV-shakaraxti-dem/basic

Լոբու սերմերը պարունակում են մեծ քանակությամբ սպիտակուցներ` 25 տոկոս, որն իր սննդային արժեքով ավելին է, քան մի շարք մսի տեսակներ: Լոբու սերմերը իրենց հերթին բաղկացած են կյանքի համար շատ անհրաժեշտ ամինաթթուներից, ածխաջրերից, ճարպերից, B1, B2, B3, B6, C, E, K եւ PP վիտամիններից, կալիումի աղերից եւ ֆոսֆորից: Կանաչ լոբին պարունակում է գլոբուլին, ամինաթթուներ, ցելյուլոզա, վիտամիններ: Ուժեղացնում է ստամոքսահյութի արտադրությունը, ունի միզամուղ, արյան ճնշումն իջեցնող, շաքարի պարունակությունն արյան մեջ կարգավորող ազդեցություններ: Կիրառվում է ցածր թթվայնությամբ ընթացող գաստրիտների, երիկամների եւ միզապարկի հիվանդությունների, հիպերտոնիայի, սրտային բնույթի այտուցների, քրոնիկական այտուցների, ռեւմատիզմի, երիկամի բորբոքային հիվանդությունների ժամանակ: Մեծ նշանակություն ունի լոբու օգտագործումը շաքարային դիաբետի բուժման ժամանակ: 
 



Լոբով հարուստ դիետան լավ նորություն կարող է լինել Ձեր սրտի համար։ Մեկ տոկոսով արյան խոլեստերինի կրճատումը երկու տոկոսով կրճատում է սրտի կաթվածի հավանականությունը։
 

 

Կարմիր լոբին վերացնում է քաղցկեղային բջիջները, բուժում է սիրտը,շաքարի, չի գիրացնում, իջեցնում է խոլեստերինը ․․․ Ունի նաև հակացուցումներ 

Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/Karmir-lobin-vera 


Որպես կոսմետիկ միջոց՝ առաջարկվում է չոր լոբին խաշել, ավելացնել բուսական յուղ, լավ տրորել, որից հետո ավելացնել նաեւ կիտրոնի հյութ: Կիտրոնի հյութին կարելի է փոխարինել նաեւ չիչխանի հյութ եւ մեղր: Այս բաղադրատոմսով պատրաստված դիմակը մաշկը դարձնում է առաձգական եւ նուրբ: 

խոլեստերինի բարձր մակարդակը կարող է հանգեցնել արյան անոթների պատերին ճարպային կուտակումների առաջացմանը՝ համգեցնելով բորբոքման եւ վահանիկների ձեւավորման։ Լոբու մեջ պարունակվող լուծվող բջջանյութն օգնում է կանխել խոլեստերինի կլանումն արյան մեջ։


Լոբին հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք պաշտպանում են բջիջները վնասող եւ քաղցկեղ առաջացնող ազատ ռադիկալներից։ 8 տարի շարունակ շաբաթական երկու անգամ լոբի կամ ոսպ ուտող կանայք ավելի քիչ են հակված կրծքի քաղցկեղով հիվանդանալուն։

 



Հակացուցումներ

Որքան էլ որ լոբին օգտակար է, այնուամենայնիվ, ունի նաեւ սահմանափակումներ: Լոբու բազմաթիվ տեսակներ արգելվում է օգտագործել հում վիճակում։ Հոդատապի, նեֆրիտի, ստամոքսաբորբի, խոլեցիստիտի, կոլիտի, ստամոքսի եւ 12-մատնյա աղիքի խոցերի դեպքում, քանի որ հատիկը պարունակում է բարդ շաքարներ, որոնք չեն մարսվում մարդու օրգանիզմում։ 



Ամենաընթերցվածը