Իտալական Կանոլիի շատ համեղ և յուրահատուկ բաղադրատոմս

Դիտումներ 252
Իտալական Կանոլիի շատ համեղ և յուրահատուկ բաղադրատոմս

Բաղադրամասեր

  • Ցորենի ալյուր – 345 գ

  • Շաքարավազ – 200 գ

  • Աղացած դարչին – 1 թ/գ

  • Կարագ – 80 գ

  • Կարմիր գինի – 5 ճ/գ

  • Ձու – 2 հատ

  • Ձվի սպիտակուց – 1 հատ

  • Բուսայուղ – ըստ ճաշակի

  • Պանիր «Ռիկոտա» – 450 գ

  • Վանիլի էքստրակտ – 2 թ/գ

  • Նարնջի կեղևի քերուկ – 1 թ/գ

  • Կարամելացված բալ – 1 բանկա

  • Նարնջի չիր – ըստ ճաշակի

  • Աղ – ըստ ճաշակի


Պատրաստման եղանակը

  • Մեծ թասի մեջ խառնել ալյուրը, 50 գ շաքարավազ, դարչին և աղ: Ավելացնել սառեցրած կարագը կտրատված քառակուսիների և ձեռքով այդ խառնուրդը վերածել փշրանքի: Ավելացնել գինին և ձվերը և խմոր հունցել: Տեղափոխել սեղանի վրա և հունցել խմորը 6-8 րոպե: Հունցելուց հետո փաթաթել սննդային թաղանթով և 1 ժամ դնել սառնարանում:

  • Խմորը բաժանել 4 մասի և գրտնակել մինչև 1 միլիմետր հաստություն ստանալը: Գրտնակած խմորի շերտը կտրել 10 սմ տրամագիծ ունեցող կլորների և շարել թխելու համար թղթով պատած տապակի վրա: Յուրաքանչյուր կլոր շերտը փաթաթել կանոլիի համար նախատեսված 2.5 սմ տրամագծով և 10 սմ երկարությամբ խողովակի շուրջը՝ հարած սպիտակուցով ամրացնելով ծայրերը:

  • 6 լիտրանոց թասի մեջ բուսայուղ լցնել և տաքացնել մինչև 180 աստիճան: Մի քանի կանոլի իջեցնե բուսայուղի մեջ և տապակել 1-2 րոպե՝ մինչև վառ շագանակագույն դառնալը: Տապակել բոլոր կանոլիները: Սառած կանոլիներից հանել խողովակները:

  • Պատրաստել կենտրոնի քերուկը: Խառնել ռիկոտան, մնացած շաքարավազը, վանիլինը, դարչինը և քերուկը, ստանալ միատարր զանգված: Խոհարարական տոպրակի օգնությամբ կանոլիները խճողել կրեմով: Ծայրերը զարդարել բալով և նարնջի կեղևի քերուկով:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը