Ինչու՞ պետք է ամեն օր իմբիրով թեյ խմենք. Պատճառներն իսկապես ոգևորիչ են

Դիտումներ 1122
Ինչու՞ պետք է ամեն օր իմբիրով թեյ խմենք. Պատճառներն իսկապես ոգևորիչ են

Կոճապղպեղով թեյն օգտակար է, ամրապնդում է իմունիտետը: Կոճապղպեղի ակտիվ միացությունը, որը կոչվում է գինգրոլ, ուժեղ հակամանրէ, հակասնկային ու հակավարկիչ հատկություն ունի: Բացի այդ, կոճապղպեղը խթանում է օրգանիզմի՝ վարակներին դիմակայելու ունակությունը, ինչի շնորհիվ արդյունավետ պայքարի միջոց է դառնում գրիպի ու մրսածության հիվանդությունների դեպքում:

 

Իմբիրը օգտակար է սրտի համար

Այս բույսը նպաստում է իջեցնել արյան մեջ առկա խոլեստերինը և զգալիորեն նվազեցնում է սրտամկայանային հիվանդությունների առաջացման հավանականությունը:

 


Օգնում է սրտխառնոցի դեպքում

Հետազոտություններն ապացուցել են, որ իմբիրը նպաստում է  իջեցնել ստամոքսի շրջանում անհարմարության զգացումը:

Մեղմացնում է միգրենը

Այն ներազդում է, որպես հակաբորբոքային միջոց և մեղմում է միգրենի համախտանիշները:

Իմբիրը մրսածությունը կանխելու հրաշալի միջոց է

Օգտագործեք այս բույսի արմատները և  հիվանդությունը կմոռանա ձեր հասցեն:

Իմբիրը նպաստում է քաշի իջեցմանը

Հետազոտությունները ցույց են տալիս, որ մեկ բաժակ իմբիրի թեյը արյում է 43 կալորիա:

 

Կոճապղպեղով թեյի պատրաստումը

Բաղադրիչները 

4-6 բարակ շերտ թարմ կոճապղպեղ

1 բաժակ ջուր

մեղրը և կիտրոնը ՝ ըստ ցանկության 

 

 

Պատրաստման եղանակը

Ջուրը լցնել կաթսայի մեջ ու եռացնել, ավելացնել կոճապղպեղն ու կրակը թուլացնել, եփել ևս 10-15 րոպե: Ապա կրակից կաթսան վերցնել ու լցնել բաժակի մեջ, ավելացնել մեղրը:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը