Ինչու՞ պետք է ամեն առավոտ գոլ կիտրոնաջուր խմենք
Ամեն առավոտ արթնանալիս խմեք մեկ բաժակ տաք կիտրոնաջուր, քանի որ կիտրոնը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C և կալիում, որն էլ և օգնում է օրգանիզմին պայքարել մրսածության հիվանդությունների դեմ, իսկ կալիումը կարգավորում է ուղեղի գործունեությունը, նյարդային համակարգը, ինչպես նաև կարգավորում է արյան զարկերակային ճնշումը:
Ապացուցված է, որ ընդամենը մի քանի կաթիլ կիտրոն ջրի մեջ ավելացնելն ու խմելը ոչ միայն բարձրացնում է տրամադրությունը և լավացնում է մարսողությունը, այլև օրգանիզմը սնում է նրա նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ բոլոր վիտամիններով և հանքանյութերով: Իր տեսակի մեջ այս էներգետիկ ըմպելիքը շատ օգտակար է:
Կիտրոնաջրի ամենօրյա գործածումը ոչ միայն առույգ է պահում, այլև օգնում է օրգանիզմից հանել բոլոր թույները և վերականգնել ներքին օրգանների բնականոն աշխատանքը:
Կիտրոնի մեջ եղած պեկտիններն օգնում են ճնշել քաղցի զգացողությունը և արագորեն այրում են ճարպային կուտակումները: Կիտրոնաջուրն օգնում է նաև ազատվել ավելորդ կիլոգրամներից: Տաք ջուրը խթանում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը: Բացի այդ կիտրոնն ու լայմը հարուստ են վիտամիններով ու հանքանյութերով, որոնք օգնում են նվազեցնել մարսողական համակարգում տոքսինների մակարդակը:
Վիտամին C-ն օգնում է մեր օրգանիզմին հարթեցնել կնճիռներն ու ազատվել պիգմենտացիայից: Բացի այդ տաք կիտրոնաջուրը մաքրում են արյունը տոքսիներից, որն էլ իր հերթին նպաստում է մաշկի առողջությանը:
Կիտրոնի մեջ եղած պեկտիններն օգնում են ճնշել քաղցի զգացողությունը և արագորեն այրում են ճարպային կուտակումները:
Տաք կիտրոնաջուր պատրաստելու համար հարկավոր է մի բաժակ տաք ջրին խառնել կես կիտրոնի կամ լայմի հյութ:
Խմել առավոտյան, քաղցած փորին՝ առանց լրացուցիչ հավելումների: